Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.12.2020 - 30.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի 385-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել վարորդական վկայականը փոխանակելը կամ դրա կրկնօրինակ տալը մերժելու մասին որոշումների օրինակելի ձևերի նկարագրական մասի բովանդակությունը, ինչպես նաև վերացնել առկա հակասությունները և  տեղ գտած վրիպակը։
0 1035

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.04.2020 - 25.04.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի ապահովել՝1) Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդված 8-րդ մասի 1-ին կետի կիրարկումն այն համատեքստում, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռահար՝ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակի օգնությամբ՝ առանց իրավասու ստորաբաժանում այցելելու, 2) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-278-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումն այն համատեքստում, որ «AM» կարգի՝ մոպեդ, տրանսպորտային միջոցները ևս հանդիսանան պետական գրանցման և հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներ։Արդյունքում մոպեդները կլինեն վերահսկելի նաև առկա իրավատեխնիկական համակարգերի կողմից։
0 2330

Քննարկվել է 12.02.2018 - 28.02.2018

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի նախագծերի փաթեթը Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի հստակեցում և գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և դրա նկատմամբ  վերահսկողության գործառույթների իրականացման ապահովում:
0 4406