Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.05.2020 - 04.06.2020

Հրապարակվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը. տարբերակվել են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները: տարբերակվել են իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: նախատեսվել է իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն: նախատեսվել է իրավախախտման վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում եռամսյա ժամկետով երկարաձգելու հնարավորություն: կարգավորվել են վարչական վարույթների միացումն ու առանձնացումը: տարբերակվել են իրավախախտման վարությներով ընդունվող որոշումների տեսակները և դրանց առանձնահատկությունները: նախատեսվել է իրավախախտման վարույթը վերսկսելու հնարավորություն այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է Հանձնաժողովի կողմից տուգանքի չափը որոշելու հայեցողության ոչ իրավաչափ իրականացնելու հանգամանքը: նախատեսվել է Հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ: նախատեսվել է Հանձնաժողովի նիստերին տեսաձայնային կապի միջոցով մասնակցելու հնարավորություն: նախատեսվել է Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը: միասնական կարգավորումներ են նախատեսվել Հանձնաժողովի կողմից տրամադրվող եզրակացությունների տրամադրման համար: սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք։ նախատեսվել է տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ: սահմանվել է Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների ընտրության հստակ չափանիշներ սահմանելու հնարավորություն: նախատեսվել է ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն: նախատեսվել է համակենտրոնացումների գնահատման պարզեցված կարգ: նախատեսվել է անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների վերահսկման մեխանիզմ։ սահմանվել են Հանձնաժողովի կողմից ընդունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նորմատիվ հիմքերը։ ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում նախատեսվել է տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն։ ֆիզիկական անձանց կողմից կատարվող մի շարք իրավախախտումների համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն։ Քրեական օրենսգրքում հակամրցակցային գործողություններն արգելող 195-րդ հոդվածում առկա ձևակերպումները համապատասխանեցվել են Օրենքով սահմանված հասկացություններին, ինչպես նաև հանցակազմը ձևականից դարձվել է նյութական։ նախատեսվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության մեխանիզմ։ ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը վերապահվել է Հանձնաժողովին։ նախատեսվել է Հանձնաժողովի որոշմամբ ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչելու հնարավորություն։ նախատեսվել են ազատ տնտեսական մրցակցության պաշտպանության համար բավարար երաշխիքներ ստեղծելու նպատակով օրենսդրական այլ փոփոխություններ և լրացումներ։
67 4332

Քննարկվել է 24.02.2020 - 10.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահ­մա­նվում են պետական օժանդկություն տրամադրող մարմնի կողմից տրամադրված, ինչպես նաև մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքը ուժի մեջ մտնելը տրամադրված և շարունակվող պետական օժանդակությունների վերաբերյալ Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու կարգը  և ժամկետները:
0 1268

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.10.2019 - 23.10.2019

«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   Ռազմավարությունը նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով: Ռազմավարության հաջող իրականացումը կհանգեցնի Հայաստանում, հատկապես մարզերում` կայուն և ներառական զարգացմանը նպաստող նորարարական և մրցունակ ՓՄՁ-ների ձևավորմանը և զարգացմանը։  
2 4432

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.08.2019 - 06.09.2019

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Տնտեսության բոլոր ճյուղերում տնտեսական մրցակցության հնարավոր սահմանափակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան անհամատեղելի օժանդակությունները դադարեցնելու նպատակով հստակեցվում և լրամշակվում է պետական օժանդակության հասկացությունը, տեսակները, եղանակները, պետական օժանդակությունների վերաբերյալ գրանցամատյանի վարելու պահանջ, պետական օժանդակության տրամադրման համար հայտարարագրի ներկայացման, դրա գնահատման, տեղեկատվության ներկայացման կարգը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորությունները տվյալ ոլորտում և այլն: Նախագծերի փաթեթը լրամշակելու է  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածով ամրագրված պետական օժանդակության վերաբերյալ գործող դրույթները՝ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության կարգավորումները համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին:
5 2831

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.02.2019 - 27.02.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԱԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի 874-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի  2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգիչը ընդունել նոր խմբագրությամբ: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ էկոնոմիկայի նախարարի N874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչի (այսուհետ՝ Դասակարգիչ 2013 թվականին ընդունումից մինչ օրս տնտեսական զարգացմանը զուգընթաց ի հայտ եկած նոր տնտեսական գործունեության տեսակների դասակագչում ներառման, ինչպես նաև կիրառման ընթացքում ի հայտ եկած բացթողումների շտկման անհրաժեշտությամբ: Դասակարգչի փոփոխությունները, որոնք իրականացվել են բացառապես ազգային 5-րդ նիշի մակարդակով, միտված են Դասակարգչի կատարելագործմանը, ինչպես նաև ազգային տնտեսության առանձնահատկություններն առավել լիարժեք արտահայտմանը:
0 3199

Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 2322

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 06.02.2018 - 22.02.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների համաձայն որոշ արարքներ քրեական պատասխանատվության դաշտից կտեղափոխվեն վարչական պատասխանատվության դաշտ, իսկ որոշներն էլ՝ քաղաքացիաիրավական: Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում իրավական հիմքեր կստեղծվեն գործարարության զարգացման և խրախուսման, քրեական օրենսգրքի բեռնաթափման, ցածր հանրային վտանգավորություն ունեցող արարքների ապաքրեականացման և քրեադատավարական ռեսուրսների խնայողության համար:
2 3803

Քննարկվել է 16.11.2017 - 02.12.2017

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագծով նախատեսվող փոփոխություններն ուղղված են  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների համապատասխանեցմանը: Մասնավորապես,  նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, որպես ինքնավար մարմնի, կազմավորման նոր կարգ, սահմանվում են հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները, նշանակման, լիազորությունների դադարման և դադարեցման դեպքերը:
0 4983

Քննարկվել է 07.09.2017 - 27.09.2017

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալությամբ տրամադրելու գրավչությունը` կախված կատարվող ներդրումների ծավալից:
0 3862