Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշման մեջ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության ժամանակ ծախսվող ռեսուրսների օպտիմալացմամբ, քիչ քանակությամբ և կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակներ ներմուծողների համար խոչընդոտների վերացմամբ և հսկողությունն ավելի թիրախային դարձնելու հանգամանքով:

Ներկայիս գործող կարգավորումը մի շարք ներմուծվող արտադրանքների ռիսկայնության միավորը հաշվարկելու ժամանակ տարբերակում չի դրվում ըստ ապրանքատեսակի և անկախ ներմուծված ապրանքատեսակի քաշից նախատեսում է յուրաքանչյուր խմբաքանակից կատարել պարտադիր նմուշառում և իրականացնել լաբորատոր փորձաքննություն, որի պատճառով Տեսչական մարմինը ծախսում է մեծ ռեսուրսներ և խնդիրներ է ստեղծվում կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների, մասնավորապես՝ միս-մսամթերք, ձուկ-ձկնամթերք ներմուծողների համար:

  • Քննարկվել է

    06.10.2022 - 22.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2549

Տպել