Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.05.2021 - 14.06.2021

«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով՝ հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում օգտագործվող հասկացությունները և սահմանվել են նոր հասկացություններ, զբոսաշրջության բնագավառում ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականացման և ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման ու հայկական զբոսաշրջային արդյունքի և զբոսաշրջային շուկաների դիվերսիֆիկացման գործընթացին նպաստելու նպատակով նախատեսվել են դրույթներ ոլորտի վարչական ռեգիստրի ներդրման և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման վերաբերյալ, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների նկատմամբ չափանիշերի սահմանման և պահպանման, սպառողի իրավունքների լիարժեք իրականացման ապահովման և այդպիսով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման  նպատակով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների,  զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա, ինչպես նաև նախատեսվել են պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ, Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների  խախտումների կանխարգելման և վերացման նպատակով նախատեսվել են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությանը և խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների հստակեցմանը վերաբերող դրույթներ:
1 1037

Քննարկվել է 13.05.2021 - 31.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն և լրացում կատարելու կապված  հաստատությունների ֆինանսավորման հստակեցման վերաբերյալ:
0 668

Քննարկվել է 29.09.2020 - 15.10.2020

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ------------------------ 2020 թ. № --------- Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Հանրակրթության մասին օրենքի 26-րդ հոդվածով պահանջվում է տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետության կողմից իրականացնել ուսուցչի հերթական ատեստավորում` յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի: ՈՒսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
1 2319

Քննարկվել է 13.11.2019 - 28.11.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի  ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է ապահովել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Նախագծով ոստիկանության ծառայողի   և ոստիկանության  ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափը կսահմանվի ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի 111-Ն որոշմամբ:
0 2534

Քննարկվել է 27.03.2019 - 11.04.2019

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  տնօրենի ընտրության գործընթացի հստակեցմամբ և նույն ուսուցիչներին տարբեր ծրագրերով վերապատրաստելու և այդ նպատակի համար հատկացված ֆինանսավորումը նպատակային օգտագործելու նպատակով:
0 5800