Հիշել նախագիծը
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
Նախագծով առաջարկվում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մեթոդական ուղեցույցները։ Նախագծի նպատակն է ապահովել հասանելի, մատչելի և ներառական ծառայությունների մատուցումը՝ նպաստելով Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը։
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ։
-
Քննարկվել է
13.10.2025 - 28.10.2025
-
Տեսակ
Համատեղ հրաման
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն, Տնտեսական, Սպառողական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 970
Տպել