Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

29.04.2026 14.05.2026
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տարածական տվյալների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող վարելահողերի աստիճանական վերադարձ գյուղատնտեսական շրջանառության մեջ՝ ստեղծելով գործարկելի իրավական մեխանիզմ, որի միջոցով համայնքները կունենան կանխատեսելի գործիքակազմ՝ չօգտագործվող հողամասերի արդյունավետ օգտագործումը խթանելու համար:
Մնաց {days} օր
0 380

Քննարկվել է 23.12.2025 - 07.01.2026

«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի չօգտագործվող տարածքների բացահայտումն է՝ համայնքների կողմից իրականացվող դիտարկումների հիման վրա: Որը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար:  
Մնաց {days} օր
1 1865

Քննարկվել է 27.08.2018 - 11.09.2018

«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»որոշման նախագիծ  Վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացում, չմշակվող հողատարածքների օգտագործում, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում: Ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալների կրճատում, ինքնաբավության մակարդակի բարձրացում:
Մնաց {days} օր
3 11106

Քննարկվել է 24.03.2017 - 08.04.2017

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռք կբերի լրացուցիչ 2665 կգ թունանյութ, որով հնարավոր կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել մկնանման կրծողներով առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում: Պայքարի միջոցառումներ իրականացված տարածքներում մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը հնարավոր կլինի նվազեցնել շուրջ 85 տոկոսով:
Մնաց {days} օր
0 11500
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: