Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.11.2017 - 12.12.2017

«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Ծրագրի իրականացումից ակնկալվում են ինչպես քանակական, այնպես էլ որակական արդյունքներ։ Մասնավորապես` ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում առաջիկա 5 տարում ակնկալվում են հետևյալ արդյունքները` քանակական ա. ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և էական խնայողություն (առնվազն 75 մլն մ3` 2018 թ.` 5 մլն մ3, 2019 թ.` 10 մլն մ3, 2020 թ.` 15 մլն մ3, 2021 թ.` 20 մլն մ3, 2022 թ.` 25 մլն մ3), բ. բերքատվության աճ` շուրջ 9 մլրդ դրամ հավելյալ եկամուտ (2018 թ.` 0.6 մլրդ դրամ, 2019 թ.` 1.2 մլրդ դրամ, 2020 թ.` 1.8 մլրդ դրամ, 2021 թ.` 2.4 մլրդ դրամ, 2022 թ.` 3 մլրդ դրամ), գ. ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17%-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60%-ը ներդրվող սարքավորումներն են) և շրջանառության (առնվազն` 5%) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ` եկամտահարկի տեսքով (տարեկան` ավելի քան 350.0 մլն դրամ), դ. կաթիլային ոռոգման համակարգի շահագործման դեպքում տնտեսվում են ինչպես նյութական միջոցներ, այնպես էլ մարդկային ռեսուրս: Տնտեսված ժամանակից և ֆինանսական միջոցներից հնարավորություն է առաջանում մշակել հավելյալ տարածք: Մշակության կազմակերպման հավելյալ հնարավորությունը (խաղողի վազի, լոլիկի և խնձորենու օրինակներով) ներկայացվում է աղյուսակ 4-ում. որակական ա. բերքի որակի բարելավում, բ. հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, գ. շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմացում, դ. մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում, ե. միկրոոռոգման տեխնոլոգիաների տարածում գյուղացիական տնտեսու-թյուններում, զ. ոռոգման համակարգի արդիականացման խթանում, ոռոգման շրջանում լար­­­­վա­­­ծու­­թյան նվազում, հաշվառման և կառավարման արդյունավետության բարձրացում, է. ջրօգտագործողի (ֆերմերի) ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի բարելավում, վճարունակության բարձրացում, ը. գյուղական աղքատության մակարդակի կրճատում:
0 167