12.02.2021 27.02.2021 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչությունների (այսուհետ՝ Ներկայացուցիչ) և ֆիզիկական անձանց միջև ավտոմեքենաների առուվաճառքի ժամանակակից տեխնոլոգիական ընթացակարգի («Trade-in» համակարգ) ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է սահմանել դրույթ, որով Ներկայացուցիչների կողմից ֆիզիկական անձանցից ձեռք բերված ավտոմեքենաների հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերջիններիս ձեռքբերման և օտարման միջև տարբերությունը, քանի որ տվյալ դեպքում ավելացված արժեք առկա է միայն հին և նոր ավտոմեքենաների արժեքների տարբերության գումարի չափով։ Առաջարկվում է նաև վերացնել ֆիզիկական անձանցից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում կիրառվող եկամտային հարկի 10% դրույքաչափը։ 2 0 0 358
Քննարկվել է 04.12.2020 - 19.12.2020 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝ 1) Տուրքի գործող դրույքաչափերը ավելացնել միջինում մինչև 4 անգամ։ Արդյունքում դրամական պահանջի դեպքում Տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6,000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9.77 %-ը: Միաժամանակ, նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաև դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների Տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաև Տուրքի գանձման այլ դեպքերը։ 2) Տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25,000,000 դրամ` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, հաշվարկման հիմքում դնելով ուսումնասիրված երկրների Տուրքի առավելագույն չափերի և նվազագույն սպառողական զամբյուղների հարաբերակցությունը: Ինչպես նաև, նշվածի հիման վրա առաջարկվում է սահմանել Տուրքի առավելագույն չափերը վերաքննիչ քաղաքացիական դատարանում` 15,000,000 դրամ, և վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10,000,000 դրամ։ 3) Սահմանել Տուրքի առավելագույն և նվազագույն չափերը նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար։ 4) Տարանջատել քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներով Տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումները` դրանք նախատեսելով միևնույն հոդվածի առանձին մասերում։ 4) Վերանայել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար Տուրքի չափերը։ 5) Փոփոխության ենթարկել նաև Տուրքի վճարումից արտոնություններ սահմանելու դեպքերը։ Արդյունքում, առաջարկվում է վերանայել դրույթներ, որոնք ներկայումս գործնականում չեն կիրառվում, ինչպես օրինակ, տուգանքների զիջման կամ նվազեցման հետ կապված դեպքերը։ Օրինակ` վարչական դատավարությունում հատուկ վարույթի գործերով առաջարկվում է արտոնություն սահմանել նաև հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումների և հասարակական կազմակերպության ներկայացրած հայցերի համար` շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված, ընդլայնել ալիմենտային հարաբերությունների վիճարկման դեպքում Տուրքի գծով արտոնության սահմանները, նախատեսել արտոնություն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումների համար և այլն արտոնություններ։ Միաժամանակ, առաջարկվում է վճարման կարգադրություններ արձակելու համար դիմումներ ներկայացնելու համար սահմանել Տուրք: 6) Կապված նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքում եզրափակիչ դատական ակտերի սպառիչ ցանկի ամրագրմամբ վերանայել դրանց հետ կապված արտոնությունների դեպքերը` նախատեսելով Տուրքի գանձում գործի վարույթը կարճելու և հայցը առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեպքում։ 7) Նախատեսել Տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր, երբ վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, մերժում է այն հայցը, որով հայցվորը ազատված է եղել պետական տուրքի վճարումից, վճռաբեկ դատարանը բողոքը թողնում է առանց քննության, դատարանը գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով վարույթ ընդունելուց հետո գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին` պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու կամ վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության դեպքում: 8) Տուրքի վերանայման գծով այլ կարգավորումներ: 9) Պայմանավորված Օրենքում կատարված փոփոխություններով, կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերում։ 0 680
Քննարկվել է 20.08.2020 - 04.09.2020 «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ» Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրինացման, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ նաև՝ Գործակալություն) կողմից իրականացվող գործառույթների նպատակով դիմումներն առցանց եղանակով ներկայացման հնարավորությունների ընդլայման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին և հասանելի դարձնելու նպատակով: Բացի վերը նշված նպատակների իրագործմանն ուղղված իրավական նորմերից, փոփոխության կամ լրացման են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում հանգեցնում էին հակասությունների և տարընթերցումների: Գործող օրենսդրությամբ էլեկտրոնային եղանակով Գործակալություն պետական գրանցման/հաշվառման դիմում ներկայացնելու համար անձանց անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպիսի պարագայում պրակտիկայում էլեկտրոնային ստորագրության քիչ կիրառելիության պայմաններում փոքր է էլեկտրոնային եղանակով գրանցման/հաշվառման դիմումների քանակը: Նախատեսվող նույնականացման նոր գործիքակազմը հնարավորություն կտա անձանց առանց էլեկտրոնային ստորագրության դիմելու համապատասխան ծառայության մատուցման համար: Նախագծերով կատարվող առաջարկներով կարգավորվում են արդեն իսկ գործող օրենքով սահմանված ինքնաշխատ եղանակով իրականացվող գործառույթներ, ինչպես նաև սահմանվում է ինքնաշխատ եղանակով մահացած անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման հնարավորություն՝ առանց շահագրգիռ անձի դիմումի: Հեշտացվել են իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության, օտարեկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ մասնակցի մասին տեղեկությունների փոփոխության գրառման կարգերը: Գործող օրենսդրությամբ վերակազմակերպման դեպքում սահմանված է մասնակիցների ռեեստրից քաղվածք ներկայացնելու պահանջ, որը այն ընկերությունների համար, որոնց մասնակիցների ռեեստրը վարվում է Գործակալության կողմից, քննարկվող օրենքի նախագծով հանվել է: Փոխվել են լուծարման պետական գրանցման նպատակով դիմելիս դատական դեպարտամենտից և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ներկայացվող տեղեկանքներին ներկայացվող պահանջները: Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվող տեղեկանքների, կանոնադրությունների վրա Գործակալության աշխատակցի ստորագրությունն առաջարկվող փոփոխություններով փոխարինվում է համակարգի կողմից գեներացվող համարանիշով և արագ արձագանքման ծածկագրով (QR կոդ), որպիսի պարագայում փաստաթղթի իսկության ստուգումն իրականացվելու է համարանիշը մուտքագրելով ՀՀ արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կոդը կարդացող սարքի կիրառմամբ։ Նախատեսվել է նաև անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում՝ լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։ Հստակեցվել են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը, ռեդոմիցիլացման գրանցման ժամկետները։ Բացի այդ, սահմանվում է նաև Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը։«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պետական գրանցման/հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը մոտեցվել են պետական գրանցման ներկայացվող փաստաթղթերի հետ կապված Գործակալության կողմից իրականացվող աշխատանքի ծավալին: 2 2 0 1568
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 08.08.2018 - 23.08.2018 Հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի՝ 03.07.2018 - 18.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով՝ 1) նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով. 2) սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը. 3) սահմանվել է Վճռաբեկ դատարանում և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը: 0 3073
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 03.07.2018 - 18.07.2018 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով՝ 1) նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով. 2) սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը. 3) սահմանվել է Վճռաբեկ դատարանում և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը: 3 0 2 3933