Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.10.2020 - 10.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով  պահանջվում է սահմանել ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի անցակացման հետ կապված գործընթացներն ու իրավահարաբերությունները: Պետական ուսումնական հաստատությունների ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը սահմանում է հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
12 3276

Քննարկվել է 14.06.2017 - 05.07.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 17.1 հոդվածը սահմանում է Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում և նկարագրերում: Այլ փոփոխությունների հետ միասին որոշման նախագծում տրված է նաև «ուսուցչի օգնականի» պաշտոնի նկարագիրը:
1 13947