Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 17.1 հոդվածը սահմանում է Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում և նկարագրերում: Այլ փոփոխությունների հետ միասին որոշման նախագծում տրված է նաև «ուսուցչի օգնականի» պաշտոնի նկարագիրը:

  • Քննարկվել է

    14.06.2017 - 05.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 19225

Տպել

Առաջարկներ`

Անահիտ Կոստանյան

14.06.2017

Ուսուցչի օգնականի պաշտոն զբա­ղեց­նողը պետք է ունենա բարձրագույն մանկա­վարժական կրթություն, կամ բարձրագույն կրթություն և առնվազն տասը տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ:

Տեսնել ավելին