Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
10.05.2024 25.05.2024
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ 1. Սույն շինարարական նորմերը կիրառելի են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող (խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների համալիր և այլն՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի և համապատասխան սպասարկման պայմանագրերի համաձայն) ստացիոնար առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման (հիմնանորոգման, վերականգնման, արդիականացման, ընդլայնման, վերազինման) նախագծային աշխատանքների կատարման համար։2. Բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ՝ ԲԿԿ) շենքերի և շինությունների նախագծման ընթացքում անհրաժեշտ է ղեկավարվել առողջապահության, քաղաքաշինության և շրջակա միջավայրի օրենսդրական ակտերով, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, միջազգային պայմանագրերի պահանջներով։
0 36

Քննարկվել է 13.02.2024 - 28.02.2024

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ ՈՒ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 250-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքացիների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական օբյեկտների շահագործման մատչելիության և շենքերի անձնագրավորման ապահովում:
0 670

Քննարկվել է 22.01.2024 - 06.02.2024

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման  ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը, նպաստել քաղաքաշինական արդի միջավայրի ձևավորմանը և զարգացմանը, շենքերի և շինությունների անվտանգ շահագործմանը:
2 893

Քննարկվել է 26.10.2023 - 10.11.2023

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ (ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 88 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ապահովել 2023 թվականի ապրիլի 13-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքից բխող ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի 804-Ա որոշմամբ հաստատված կիրարկումն ապահովող միջոցառումների ու ստանձնած պարտավորությունների կատարումը և կարգավորել քաղաքաշինական գործունեության՝ շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը:
7 1486

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 02.10.2023 - 17.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով ամրագրված  կարգավորումը առավելապես վերաբերում է խաղաղ պայմաններում ապաստարանների և թաքստոցների շահագործման պայմանների սահմանմանը՝ այդ սենքերի ներքին հարդարմանը, վերազինմանն ու արդիականացմանը, ինժեներական հաղորդակցուղիներով և համապատասխան գույքով համալրմանը, նշված սենքերում մարզասրահների գործարկմանը, տարբեր մարզաձևերի զարգացմանը՝ առողջ ապրելակերպի  ձևավորման և այդ գործընթացներում երիտասարդներին ներգրավման նպատակով:
0 1381

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 23.08.2023 - 07.09.2023

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել բնակֆոնդի (բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների) տեխնիկական վիճակի հետազննության պատվիրման սուբյեկտները, ֆինանսավորման աղբյուրները, հետազննությունների անցկացման նվազագույն պարբերականությունը, առավել վաղ անցկացման դեպքերը, ինչպես նաև այդ եզրակացությունների վարման հետ կապված հարցերը: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որոշման մեջ ամրագրել դրա ընդունման լիազորող նորմը, ինչպես նաև որոշման որոշ ձևակերպումներ համապատասխանեցնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված լիազորող նորմերի բովանդակությանը: 
0 1270

Քննարկվել է 01.08.2023 - 16.08.2023

ՀՀՇՆ 31-03.05 - 2023 «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
0 1494

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.08.2023 - 16.08.2023

«ՀՀՇՆ 22-02.01- «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից ոլորտում գործող չափանիշներին:
0 1343

Քննարկվել է 29.06.2023 - 14.07.2023

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել վթարային, շահագործման համար ոչ պիտանի շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացը, կյանքի կոչել նմանատիպ շենքերի կազմաքանդման ծրագրային առաջարկները, ՀՀ մարզերում և համայնքներում տարածքային զարգացման ծրագրերը, նպաստել քաղաքաշինական արդի միջավայրի ձևավորմանը և զարգացմանը, շենքերի և շինությունների անվտանգ շահագործմանը:  
1 1708