Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.11.2023 - 02.12.2023

«Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N259 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝  նշվել է պետական հաշվառում իրականացնող լիազոր մարմինը, պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների ցանկի վերանայման և հաստատման ժամկետը, առաջարկվել է մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների քանակների և տեսակների հաշվարկման մեթոդը, վարչական վիճակագրական հաշվետվությունների  ներկայացման էլեկտրոնային տարբերակը, նոր, վերակառուցվող և ընդլայնվող աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունները մինչև գործարկումը  լիազոր մարմին ՕՊՕ-ի հաշվարկի ներկայացումը: Նախագծի ընդունումը կնպաստի մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվառման տվյալների հստակեցմանը և որակի բարելավմանը, ինչն իր հերթին կկատարելագործի այս բնագավառում  միջազգային պարտավորությունների կատարումը, մթնոլորտային օդի որակի կառավարման համար անհրաժեշտ տվյալների բազան: Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած  ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշումը, ինչը պայմանավորված է  «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակմամբ:
0 1486

Քննարկվել է 24.07.2023 - 08.08.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու, վեր հանված խնդիրները կարգավորելու համար: Անհրաժեշտություն է առաջացել դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները սահմանել առանձին հավելվածով:      Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են. հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների մասով հանվել է հայոց լեզվի մասնագետի պահանջը՝ փոխարենը ներգրավելով տվյալ օտար լեզվի համապատասխան մասնագետին, հստակ տարանջատվել են «դասագիրք» և «դասագրքին հավակնող ուսումնաօժանդակ նյութ» հասկացությունները, որոշակի լրացումներ են կատարվել դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների մասով: Դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները կսահմանվեն առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա նշված նյութերը երաշխավորելու համար:
2 2172

Քննարկվել է 02.12.2022 - 18.12.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Վտանգավոր քիմիական նյութեր ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է սահմանել  պատասխանատվության միջոց՝ Կառավարության որոշմամբ սահմանած «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման» կարգը խախտելու համար:
0 2455

Քննարկվել է 02.12.2022 - 18.12.2022

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ Նախատեսվում է օրենքով կարգավորել քիմիական նյութերի ու խառնուրդների արտադրության, շուկայահանման, ներմուծման, արտահանման, օգտագործման, դասակարգման, մակնշման, պիտակավորման և փաթեթավորման, քիմիական նյութերի ռեգիստրի ստեղծման ու վարման, քիմիական արտադրանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման , վտանգավոր քիմիական նյութերի թույլատրման, պարտավորությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման, քիմիական նյութերի ու խառնուրդների գործածության վերահսկման հետ կապված հարաբերությունները։
0 3937

Քննարկվել է 26.02.2021 - 13.03.2021

«ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 652-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կարգավորվում է ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» վարչապետի N 652-Ա որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական ակտերին և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերին ներդաշնակ և համահունչ կատարման ապահովման գործընթացը:  
0 4003

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.02.2021 - 04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունմամբ, որի կարգավորման առարկան ընդլայնվել է և ներառել հիդրոֆտորածխածինները, որոնք ջերմոցային գազեր են: Կարգավորումը հնարավորություն կընձեռի առանց խափանումների և խոչընդոտների ապահովել հասարակական հարաբերությունների ծագումն ու դադարեցումը:
0 3937