Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 17.01.2019 - 01.02.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1299-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Որոշման ընդունումը պայմանավորված է հիմնադրամի կառավարումն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև  հսկողության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով: 
0 7556

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 24.01.2018 - 08.02.2018

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ       «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերով՝       1) սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը և դրանց կազմավորման կարգը,       2) նախատեսվել է Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը,       3) ամրագրվել է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի և նրա տեղակալի նշանակման ընդհանուր կարգ,       4) սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությանը ներկայացվող նվազագույն պահանջներ:       5) hարակից օրենքների նախագծերով համապատասխան օրենքները համապատասխանեցվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:
5 16560

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 24.01.2018 - 08.02.2018

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ       «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝ սահմանվել է Կառավարության կազմը և կառուցվածքը, ամրագրվել են Կառավարության կազմավորման կարգի, ժամկետների, Կառավարության անդամների լիազորությունների ստանձնման, Կառավարության կազմում փոփոխությունները, Կառավարության հրաժարականը կարգավորող դրույթներ, կարգավորվել են Կառավարության անդամների՝ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները, նախատեսվել են դրույթներ Կառավարության նիստերի, Կառավարության որոշումների ընդունման կարգի վերաբերյալ, սահմանվել են Կառավարության անդամի պաշտոնի անհամատեղելիությանը և գործունեության երաշխիքներին վերաբերող դրույթներ:
5 19284