Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 04.11.2025 - 19.11.2025

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի մշակման նպատակը ՀՀ «Կրթության մասին» օրենքի 2025թ վականի փոփոխություններով նշված երեք ոլորտների ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման համար սահմանվել է միասնական որակավորման պահանջ, որը ամրագրված է օրենքի 40.1-ին հոդվածում։   Սահմանվել է նաև նույն ոլորտի տնօրենների հավակնորդների համար հավաստագրման մեկ միասնական լիազորող նորմ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Նախադպրոցական կրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում համապատասխան լիազորող նորմը ուժը կորցրած ճանաչել: Մինչ օրենքի ընդունումը, նշված ենթաօրենսդրական իրավական ակտը հաստատված կլինի նախարարի հրամանով:    ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 նոր մանկապարտեզների ծրագիրը և մինչև 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության 95 տոկոս ապահովելու պարտավորությունը պահանջում է իրավական կարգավորման ճշգրտման մասնավորապես փոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերում հանրակրթական դպրոցներին կից գործող նախակրթարանների զարգացման համատեքստում։ Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:
Մնաց {days} օր
29 1156

Քննարկվել է 03.02.2023 - 18.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինական ծրագրերի արդյունավետության, ծրագրից ակնկալվող արդյունքային ցուցանիշների՝  նոր կառուցվող և վերակառուցվող օբյեկտների շահագործման արդի և բավարար պահանջների (կահավորման, տեխնիկական սարքերով համալրման և այլն) ապահովում:
Մնաց {days} օր
0 4899
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: