Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.12.2017 - 18.01.2018

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել  գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:Սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:  Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:Նախագծով հաստատվող հավելվածում սահմանվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
0 164

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.10.2017 - 04.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումներին ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Որոշման ընդունման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետու­թյու­նում գյուղատնտեսության սուբ­սիդա­վորման ուղղություն­ների հայեցա­կար­գի կատարումն ապահովող ծրագրերի համակարգված իրականացումն է: Ծրագրի ընդունումը կնպաստի առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման միջոցառումների հստակեցմանը, որոնց իրականացումն էլ իր հերթին կնպաստի  գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ռեսուրսային ներուժի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը, արտադրության մրցունակության բարձրացմանը, արդյունքում՝ երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:
0 189