Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.04.2020 - 08.05.2020 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է կարգավորել ազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար գանձվող պետական տուրքի գումարի փոփոխության հետ կապված հարաբերությունները։ Լիազոր մարմնի կողմից տրվող ծառայությունները՝ կապված մետաղական օգտակար հանածոների արդյունհանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքով տրվող լեռնահատկացման մակերեսից, առավել ժամանակատար են, ինչպես նաև պահանջվում է լրացուցիչ ռեսուրսներ իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող նյութերի (մասնավորապես նախագիծ, քարտեզագրական նյութեր) քննարկման, փորձաքննություննների համար, ուստի անհրաժեշտություն է առաջանում տարանջատել պետական տուրքի դրույքաչափերը։ 4 7 5 1649
Քննարկվել է 28.09.2018 - 15.10.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի փոփոխման հիմնական նպատակն է` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դարձնել այն ավելի հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար: 0 2930