Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.04.2025 - 12.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 772-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է՝ Սահմանել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափա­նիշ­ները: Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդ­վածի 6-րդ մասի կիրառության իմաստով՝ գիտական հետազոտությունների և փորձա­րա­րա­կան մշակումների վրա կատարվող ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են, եթե գիտա­կան հետա­զո­տու­թյունների կամ փորձարարական մշակումների համար վճարվող գումար­ներն առանձ­նաց­ված են պատվիրատուի և կատարողի միջև կնքվող պայմանագ­րե­րում և (կամ) պատ­վի­րա­տուի և կատարողի միջև կազմվող՝ Հայաստանի Հանրապետության հար­կային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահ­մանված հաշվարկային փաստաթղթերում:
Մնաց {days} օր
2 1745

Քննարկվել է 26.02.2025 - 13.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը ՀՀ կառավարության կող­մից 2025 թվականի փետրվարի 13-ին ընդուն­­ված` «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող  մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և  փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» N 195-Ն որոշման լավարկումն է: 
Մնաց {days} օր
2 2464

Քննարկվել է 06.02.2025 - 22.02.2025

<<Անկանխիկ գործառնությունների մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է կառավարության տալ լիազորություն, որի շրջանակներում կառավարությունը կարող է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պայմանների ստուգման արդյունքում խախտումների հայտաբերման դեպքում սահմանափակել ֆինանսական գործարքների իրականացումը։ Սույն կարգավորմամբ հնարավորություն կընձեռնվի շուկայի բոլոր մասնակիցների համար սահմանել հավասար և արդար պայմաններ, կնվազեցվի վերահսկող մարմինների կողմից ստուգումների իրականացումը՝ այդպիսով կանխարգելելով խախտումների իրականացումը, ինչպես նաև թույլ կտա ստանալ ճշգրիտ և ամբողջական տվյալներ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների կողմից  համապատասխան բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային առողջապահական համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դրությամբ ունենալ հավաստի տեղեկատվություն ՀՀ առողջապահական համակարգում մատուցված ծառայությունների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ՝ անկախ բժշկական ծառայությունների մատուցման համար ֆինանսվաորման աղբյուրից որի շնորհիվ կձևավորվի ճշգրիտ վիճակագրություն, կնվազեցվի հավելյալ հետազոտությունների, կրկնակի բուժումների, նշանակումների և բժշկական սխալների քանակը՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը, և միարժամանակ քաղաքացու վերաբերյալ ունենալ ամբողջական առողջապահական տվյալններ։
Մնաց {days} օր
3 3003

Քննարկվել է 29.01.2025 - 13.02.2025

«Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է՝ ձևավորել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխա­տանք­ները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով և սահմանել հանձ­նա­ժողովի կազմը, սահմանել գիտական հետազոտությունների և փորձարարական մշա­կում­­ների աշխա­տանք­­ները որպես այդպիսին որակելու չափանիշները, սահմանել հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշա­կում­­ների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգերը, սահմանել, որ հանձնաժողովի անհա­տական կազմը հաստատում է Հայաստանի Հան­­­րապետության վարչապետը։
Մնաց {days} օր
2 3027
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: