Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 23.01.2019 - 07.02.2019

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջա­վայրը, բարե­նպաստ պայմաններ ստեղծել միկրո­ձեռ­նար­կատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահան­մանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապա­հովել կայուն նախադրյալներ:
300 19957

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 29.12.2018 - 14.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշ­ման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ներդնել համապատասխան ընթացակարգեր՝ քաղա­քա­ցիների կողմից ավել վճար­­ված բնա­պահ­­­պա­նա­կան հարկի գումարները վերադարձնելու համար:
0 789

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 08.11.2018 - 24.11.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ընդլայնել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելաց­ված արժեքի հարկի փոխ­հատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեց­ված ընթացակարգի կիրառության շրջանակը:
0 486

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 07.02.2018 - 23.02.2018

«Մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է սահմանել մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոների ինքնարժեքին վերագրման կարգը:
0 1740

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.01.2018 - 14.02.2018

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եվ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եվ հնարավոր կորուստների պահուստների ձեվավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրաման Նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եվ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եվ հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը
0 1821

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 15.01.2018 - 05.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպա­տակը մի շարք գործարքների մասով էլեկտրո­նա­յին եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման անհնարինության հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:
0 1820

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 05.06.2017 - 20.06.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:   Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:   Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել 2018 թվականի հունվարի 1-ից հետո հիպո­տեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտա­յին հարկի գումար­ներից փոխհատուցելու գործընթացը իրականացնելու հետ կապված հա­րա­­բերությունները:
24 8247

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 12.05.2017 - 29.05.2017

«Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հար­կով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապե­տու­թյան տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգի ու ժամկետների սահմանմանը:
0 2059

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.04.2017 - 22.05.2017

«Միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է այն միջազգային զարգացման կազմակեր­պու­թյուն­ների ցանկը սահմանելուն, որոնց կողմից ստացված փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումար­ների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջո­ցով ներ­գրավ­ված միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների մասով շահու­թա­հար­կով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատ­րելի նորմա չի կիրառվում:
0 2015