Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
13.05.2019 29.05.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, որում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը ներառված չէ։ Ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման N1 հավելվածով հաստատված ցանկում ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից Միգրացիոն ծառայության վարչական շենքում  (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Կ. Ուլնեցու 31) և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ապաստան հայցողների կացարանում (հասցե՝ ք. Երևան քաղաքի Մոլդովական 29/1) նույնպես պետական պահպանություն ու անվտանգություն իրականացնելու վերաբերյալ կատարել լրացում։ 
0 124

Քննարկվել է 28.08.2018 - 15.09.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ««Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2012  թվականի դեկտեմբերի  27-ի  N 1691-ն  որոշման մեջ  լրացումներ  կատարելու մասին»  Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է՝ որոշմամբ կարգավորվող կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկել նաև «Հանրակացարաններ» և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին: Կարգավորման նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտում գործող և ապաստան հայցողների ու փախստականների սոցիալական երաշխիքներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձանց դիտարկելն է՝ որպես սոցիալական փաթեթի շահառուներ:
0 1199