24.02.2021 11.03.2021 «Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման Հավելված N 4-ով որպես ռազմավարական նպատակ առանձնացվել է «Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրումը», և որի շրջանակում որպես առանձին ռազմավարական գործողություն հստակեցվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) ներդնումն ու գործարկումը: 2019 թվականի դեկտեմբերի 12-ին «Սնանկության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխություններով, մասնավորապես 29-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվել է միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որի կարգը սահմանում է Կառավարությունը՝ միասնական իրավական հիմք ստեղծելով տարբեր պետական մարմինների և սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվության փոխանակումը էլեկտրոնային եղանակով համակարգված իրականացնելու համար: Բացի այդ, Օրենքում կատարված փոփոխություններով նոր լուծումներ առաջարկվեցին պարտապանի գույքի գույքագրման ընթացքում: Մասնավորապես, սնանկության վարույթի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հնարավորություն տրվեց սնանկության գործով կառավարչին պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում անհրաժեշտության դեպքում հարցում ուղղել պետական մարմիններին՝ անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու համար: Այսպիսով, կատարված փոփոխություններով նախատեսվել են իրավական հիմքեր՝ պետական մարմինների և սնանկության վարույթի մասնակիցների, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվություն ստանալու, տվյալներ փոխանակելու և հարցումներ իրականացնելու կարգը արդյունավետ լուծումներով և չափանիշներով միասնական իրավական ակտով սահմանելու համար: Վերոնշյալը վկայում է պետական մարմինների և սնանկության գործով կառավարչի միջև էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության մասին: Հարկ է նշել ևս մեկ հանգամանք. վերը նշված ռազմավարական գործողության շրջանակում մշակվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) տեխնիկական առաջադրանք՝ սնանկության էլեկտրոնային համակարգի գործառութային և տեխնիկական առանձնահատկությունների մասին, որի հիման վրա վրա պետք է մշակվի նաև նշված միասնական տեղեկատվական համակարգի բաղադրիչը: Համաձայն տեխնիկական առաջադրանքի` ծրագրի ընդհանուր մշակման և գործարկման համար նախատեսված է 32 շաբաթ: Տեխնիկական առաջադրանքի հիման վրա դեռեւս 2020 թվականի ապրիլին Եվրոպական միության աջակցությամբ կայացած մրցույթի ամփոփման աշխատանքները որոշ տեխնիկական ու բովանդակային խնդիրների պատճառով հետաձգվեցին մոտ ութ ամսով: Միաժամանակ հարկ է նշել, որ ԵՄ համապատասխան ֆինանսական միջոցները հասանելի են, ինչի պայմաններում նախատեսվում է առաջիկայում հայտարարել նոր մրցույթ, որի տևողությունը կարող է կազմել երկուսից մինչ վեց ամիս: Տեխնիկական առաջադրանքի համաձայն՝ հաղթող կազմակերպությանը որոշելուց հետո էլեկտրոնային հարթակի մշակման և գործարկման գործընթացը տևելու է շուրջ երեսուներկու շաբաթ: Նշված հանգամանքի հաշվառմամբ է պայմանավորված նախագծի՝ ուժի մեջ մտնելու նման երկար ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը: 0 0 0 79
Քննարկվել է 31.03.2020 - 16.04.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվել է՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումը: 5 0 0 1520
Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում Քննարկվել է 15.02.2019 - 02.03.2019 «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է ներդնել սնակության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման և ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաև վերացնել Օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ: 37 7051
Քննարկվել է 31.05.2018 - 15.06.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է՝ կառավարումն իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով, ինչի արդյունքում համատիրությունները լուծարվելու են: Սահմանվել է բազմաբնակարան շենքի պահպանման և կառավարման, ինչպես նաև պարտադիր վճարների կատարման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆինանսական աջակցության ստացման հնարավորություն, ինչպես նաև մեխանիզմներ են նախատեսվել ընդհանուր դրամական միջոցների տնօրինման թափանցիկությունն ապահովվելու համար: 26 62 15 13219
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 02.10.2017 - 18.10.2017 «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ և հարակից օրենքների նախագծեր ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը. հստակեցվել են սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները, ամրագրվել է, որ խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության, ինչպես նաև սնանկության վտանգի վերաբերյալ գործերով սնանկության կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպությունը. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահվել է սնանկության կառավարիչներին հաշվառելու և նրանց հաշվառումից հանելու, ինչպես նաև համակարգչային հատուկ ծրագրի վարմամբ սնանկության կառավարիչ ընտրելու և նրա թեկնածությունը դատարանին ներկայացնելու իրավազորություն. նվազեցվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ազդեցությունը սնանկության կառավարիչների գործունեության վրա նրանց գործունեության վերահսկողությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: բացառվել է կառավարիչների կողմից որպես մուտքի վճար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը 5.000.000 ՀՀ դրամի վճարումը, իսկ անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ. մանրամասն կարգավորում է ստացել սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այն վերապահելով նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, ընդ որում, կառավարչի նկատմամբ խիստ նկատողություն՝ որպես կարգապահական տույժի տեսակ, կարող է կիրառել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը. ամրագրվել է սնանկության կառավարչի հաշվետվողականությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և դատարանի հանդեպ. նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը. սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ. կանոնակարգվել է պարտապանի իրական և հնարավոր գույքային զանգվածի վերաբերյալ տեղեկությունները պարտապանի կողմից հայտնելու գործընթացը, սահմանվել է պատասխանատվություն այդ առումով պարտապանի կողմից իր պարտականությունները չկատարելու համար, ինչպես նաև նախատեսվել է գույքագրման նպատակով պարտապանի բնակարան կամ այլ շինություն սնանկության կառավարչի ազատ մուտք գործելու հնարավորություն. ամրագրվել է սնանկության կառավարչի պարտականությունը ընտրելու այն բանկը, որը սնանկության հատուկ հաշիվը բացելիս կամ դրա հետագա սպասարկման ընթացքում այս մասով կսահմանի առավել բարձր տոկոսներ. հստակեցվել են սնանկության կառավարչի որակավորումը դադարեցնելու հիմքերը. պարտատերերին վերապահվել է պարտապանի գույքի գնահատման հարցում ակտիվ դերակատարում: Բացի այդ, սահմանվել է պարտապանի գույքի գնահատման հստակ ժամկետ, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման մեթոդները և դրանց կիրառման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե կողմից սահմանելու դրույթ. հստակեցվել է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության բովանդակությունը. նախատեսվել է պարտապանի գույքի՝ հրապարակային սակարկություններով վաճառքն իրականացնելու էլեկտրոնային կարգ. սահմանվել է, որ սնանկության կառավարիչը պարտապանի բնակարանը, բնակելի տունը և այլ շինությունը վաճառելու միջնորդության մեջ կարող է ներառել պահանջ՝ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով. նախատեսվել է, որ պահանջների բավարարումից հետո պարտապանի անվամբ միջոցներ մնալու դեպքում սնանկության կառավարիչը կատարում է մորատորիումի ողջ ժամանակահատվածի համար պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվարկ և Օրենքով սահմանված կարգով կատարում դրանց մարումը: սնանկության գործը վարելու և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար նախատեսվել է նաև էլեկտրոնային կարգ: 1647 1998 104 30245