Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ռիելթորական գործունեության մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Ռիելթորական գործունեության կարգավորման և զարգացման ոլորտում առաջարկվող փոփոխություններից ակնկալվող արդյունքներն են՝

   1) Ռիելթորական գործունեության նորմատիվ իրավական բազայի ձևավորում, ներդրում և կիրառում,

   2) Ռիելթորական գործունեության ոլորտում միասնական կանոնների մշակում, նրանց պարտադիր կիրառման ապահովում,

   3) Ռիելթորների որակավորման և վերաորակավորման  ընթացակարգերի մշակում,

   4) Որակավորված ռիելթորների մասնագիտական շահերի պաշտպանություն,

   5) Անշարժ գույքի շուկայի մասնակիցների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ներդրման և կիրառման ապահովում,

   6) Միասնական տեղեկատվական համակարգի մշակում, ներդրում և կիրառում,

   7) Ռիելթորական գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում՝ այդ ոլորտի գործունեության ստվերային հատվածի տեղափոխում հարկման դաշտ,

   8) Ռիելթորական գործունեության ոլորտի նկատմամբ հասարակության լայն զանգվածի վստահության բարձրացում,

  9) անշարժ գույքի կառավարման ինստիտուտի ներդրում և ոլորտի կարգավորում:

  • Քննարկվել է

    30.12.2024 - 23.01.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3788

Տպել

Առաջարկներ`

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԿ

22.01.2025

1. Ի գիտություն ԱՄՆ-ի National Association of Realtors (NAR)-ը Ռիելթոր բառը գրանցել է որպես ապրանքային նշան, ուստի և միայն վերոնշյալ ասոցիացիայի անդամ հանդիսացող լիցենզավորված գործակալները կարող են այն օգտագործել: Բոլոր այն գործակալները, որոնք չեն հանդիսանում Ասոցիացիայի անդամ իրավունք չունեն անվանվելու և օգտագործելու Ռիելթոր բառը: Բոլոր այն երկրները, որոնք միացել են ապրանքային նշանների միջազգային գրանցման «Մադրիդյան համակարգին», ձեռք են բերել պարտվորվածություն պահպանելու այս կաննոնները: ԱՄՆ միացել է համակարգին 2003 թվականին, իսկ Հայաստանի Հանրապետությունը 2011 թվականին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԿ

22.01.2025

2. Կարծում ենք, Հոդված 3-ում օգտագործվող հիմնական հասկացություններում Ռիելթորական ծառայությունների՝ անշարժ գույքի կառավարման մասով, անհրաժեշտ է վերաձևակերպել, քանի որ այն ճիշտ չէ կապել գործակալական գործի հետ: Կառավարումը ենթադրում է անշարժ գույքի հետ կատարվող երկարաժամկետ գործողություն, իսկ գործակալի աշխատանքն ավարտվում է գույքի վաճառքի կամ վարձակալության իրավունքի փոխանցումն ավարտելուց հետո:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԿ

22.01.2025

3. Հոդված 3-ում անդրադարձ է կատարվում հատուկ բանկային հաշվին, որտեղ նշվում է, որ (...)Հատուկ բանկային հաշիվ՝ բացառապես սույն օրենքով սահմանված անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման դիմաց, անշարժ գույքի կառավարչին վճարվող վճարների, ինչպես նաև այդ ծառայությունների մատուցման արդյունքում պատվիրատուին փոխանցման ենթակա եկամուտների մուտքագրման համար բացված բանկային հաշվեհամար (...)։ Սակայն անհրաժեշտ է նաև սահմանել Գործակալների համար հատուկ հաշիվների ստեղծման (Էսքրոու հաշիվ) գործառույթի իրականացում՝ գումարների անվտանգ պահպանման համար։ Սա կարևոր քայլ կարող է լինել իրավական և գործարար միջավայրի ամրապնդման համար:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: