Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 18.11.2019 - 03.12.2019

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմնամբ վերապահել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված տնտեսվարող սույբկեներին, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» գրասենյակին վերապահել միայն առանձնապես վտանգավոր օբյեկտների նկատմամբ տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության իրականացման հնարավորությունը, լրացնել Օրենքը նոր հասկացություններով՝ առկա բացերը վերացնելու և համապատասխամ կարգավորումներ նախատեսելու նպատակով, հստակեցնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման և ռեեստրում գրանցման դադարեցման կարգը, սահմանել տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում համապատասխան ուսուցում անցած փորձագետներին որակավորման վկայականների տրամադրման հարաբերությունները, հստակեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության լիազորությունները:  
26 1616

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.09.2019 - 17.09.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 626-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ՀՀ կառավարության 23.05.2019թ. N 626-Ա որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի ձեռքբերողի անունից հանդես եկող մարմնի, ինչպես նաև համակարգող ու պատասխանող լիազոր մարմնի լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
0 799

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.09.2018 - 12.10.2018

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է լիազորված մարմնին վերապահել Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն:
0 2017