Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 22.07.2019 - 06.08.2019

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ    Ներկայիս գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում մի շարք իրավահարաբերություններ, որոնցում գույքի շուկայական արժեքի արտացոլման անհրաժեշտություն կա, ինչպես նաև խիստ սահմանափակվում են այդ ոլորտը  լիազոր մարմնի կողմից կարգավորելու հնարավորությունները:    Ներկայումս «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա: Առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտների (որոնք ՀՀ օրենսդրությամբ կարող են լինել քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ) գնահատման գործունեության վրա:    Եվրոպական և մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններում, բացի անշարժ գույքից, գնահատման օբյեկտ են համարվում շարժական գույքը, բիզնեսը, մեքենաները և սարքավորումները, մտավոր սեփականությունը և ոչ նյութական ակտիվները, որի համար առաջարկվում է ՀՀ գնահատման գործունեության ոլորտում գնահատման միջազգային ստանդարտների կիրառումը և ՀՀ կառավարության կողմից սահմանումը:    Առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը։
32 2500

Քննարկվել է 13.06.2019 - 28.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է իրականացվող գործառույթների և աշխատանքների արդյունավետությունը էականորեն բարձրացնելու նպատակով պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
4 1139

Քննարկվել է 17.05.2019 - 01.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջապահության նախարարության վրա դրված են վերոնշյալ լիազորությունները և նախարարությունը պատասխանատվություն է կրում  դրանք բարձր մակարդակով իրականացնելու հարցում, նպատակահարմար է, որ առողջապահության նախարարի կողմից առաջադրված ներկայացուցիչը ևս ներգրավված լինի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում: Սա թույլ կտա մշտադիտարկել տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունների որակը, կնպաստի զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի կողմից տրվող եզրակացությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև առավել թափանցիկ և արդյունավետ կդարձնի զորակոչիկների բժշկական հետազոտումը և փորձաքննությունը:
0 996

Քննարկվել է 10.05.2019 - 25.05.2019

Հայաստանի Հանրապետության օրենք «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Իրավական ակտի ընդունման արդյունքում կկանոնակարգվի առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք ապրանքների պետական գրանցման և դրանց նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները:
0 890