Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.01.2019 - 14.02.2019

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստներին առնչվող իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով լուծում կտրվի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:    
1 1184

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.11.2018 - 06.12.2018

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։ Նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները   անկանխիկ եղանակով կատարելը: Կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք ունեցող շուրջ 550 000 շահառուներից մոտ 200 000 ապրում է Երևանում: Հաշվի առնելով նաև կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու համար անհրաժեշտ վճարային քարտերով և այլ վճարային գործիքներով սպասարկման ենթակառուցվածքի ընդգրկման սահմանափակությունը, նախագծով առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարել` - կենսաթոշակը` Երևան քաղաքում` կանխիկ եղանակով վճարման հնարավորություն նախատեսելով առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամների, 75 տարին լրացած տարեցների համար, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ դեպքերում, -  կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` ակախ բնակության վայրի: Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյոուջեի ծախսերը կնվազեն, որի չափը գնահատել հնարավոր չէ, քանի որ օրենքի գործողությունը տարածվելու է միայն կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի վճարմանը կամ ստանալու իրավունքին առնչվող դիմումեր ներկայացնելու դեպքերի վրա:  
0 1299

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.11.2018 - 28.11.2018

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այսուհետ` Օրենք 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` 2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը նրանց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս նրանց ծառայության ստաժում հաշվարկվում է կրկնակի չափով: Այս դրույթը չի տարածվում այլ զորքերի զինծառայողների վրա, որոնք նույնպես կարող են մարտական հերթապահություն իրականացնել հակառակորդի հետ շփման գծում: Գործող կարգի համաձայն` եթե անձը կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո, ապա նրան այլ տեսակի կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից: Ստացվում է, որ ունենալով կենսաթոշակի իրավունք` անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը ձեռք է բերում դիմելու օրվանից, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված են ավելի վաղ ժամկետից կենսաթոշակ նշանակելու դեպքեր: Միաժամանակ, Օրենքի հավելվածում առաջարկվում է կատարել փոփոխություն և սահամնել, որ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում վճարման ենթակա կենսաթոշակային վճարը հաշվարկվում է այն արժույթով, որով վճարվում է աշխատողի աշխատավարձը և ՀՀ պետական բյուջե է վճարվում  Հայաստանի Հանրապետության դրամով արտարժույթի փոխանակման ծախսերը փոխացվում են միջազգային կազմակերպությանը: Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով լուծում կտրվի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:
0 1379