Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 15.11.2017 - 30.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծարանների հինման ծրագիրը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ Ծրագրի իրականացման արդյունքում հոլշտին ցեղի համար նախատեսված տոհմաբուծարանը հանրապետության տավարաբուծական տնտեսություններին կմատակարարի 580 գլուխ հոլշտին ցեղի տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ: Որպես հավելյալ արդյունք, 2018-2022 թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի 5050 տոնա կաթ և շուրջ 100 տոննա սպանդային քաշով միս: Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի շուրջ 230 գլուխ տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ, տարեկան կարտադրի 1020-1050 տոննա կաթ, ինչպես նաև 40-50 տոննա միս: Շվից ցեղի համար նախատեսված տոհմաբուծարանը (այն տավարի տեղական կովկասյան գորշ ցեղի կաթնային և մսային հատկանիշների կատարելագործման գործընթացում մեծ դեր խաղացած հիմնական ցեղն է)  ծրագրի իրականացման արդյունքում հանրապետության տավարաբուծական տնտեսություններին կմատակարարի շուրջ 150 գլուխ շվից ցեղի տոհմային կենդանիներ, այդ թվում` 100 գլուխ կովեր, երինջներ, էգ հորթեր և 50 գլուխ ցուլեր, արու հորթեր: Որպես հավելյալ արդյունք, 2018-2022 թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի նաև 1200 տոնա կաթ և շուրջ 5 տոննա միս: Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի շուրջ 60 գլուխ տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ, իսկ տարեկան կարտադրի 400-420 տոննա կաթ, ինչպես նաև 2-3 տոննա միս: Կորիդելի տիպի համար նախատեսված տոհմաբուծարանը գործունեության արդյունքում մինչև 2025 թվականը հանրապետությունում կիրականացնի շուրջ 1260 գլուխ կիսանրբագեղմ կորիդելի տիպի տոհմային ոչխարների վաճառք (տարեկան շուրջ 180 գլուխ), ինչպես նաև տարեկան լրացուցիչ կարտադրի ավելի քան 14 ցենտներ ոչխարամիս (3.5 մլն ՀՀ դրամ) և շուրջ 17.9 տոննա ոչխարի կաթ (3.6 մլն ՀՀ դրամ), մինչդեռ սկսած 2016 թվականից այն համապատասխանաբար կկազմի՝ 2.4 ցենտներ ոչխարամիս, 26.6 տոննա ոչխարի կաթ և տարեկան 380 գլուխ տոհմային կենդանի: Սուֆֆոլկ ցեղի տոհմաբուծարանի գործունեության 3-րդ տարվանից սկսած կպլանավորվի տարեկան շուրջ 280 գլուխ սուֆֆոլկ ցեղի մաքրացեղ կենդանիների տոհմային վաճառք, այդ թիվը արդեն 7-րդ տարում հասցնելով 1050 գլխի: Ընդհանուր առմամբ 2018-2025 թվականներին ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է հանրապետությունում որպես տոհմային կենդանի իրացնել ավելի քան 107 մլն ՀՀ դրամ արժողությամբ շուրջ 5300 գլուխ կիսանրբագեղմ սուֆֆոլկ ցեղի մաքրացեղ կենդանիներ: Ծրագրի իրականացման նույն ժամանակահատվածում հանրապետությունում տարեկան կարտադրվի հավելյալ 18 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ շուրջ 856.4 ցենտներ բարձրորակ ոչխարամիս, ինչպես նաև 8.5 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 8.5 ցենտներ կիսանուրբ բուրդ:
0 1423