Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 01.11.2017 - 16.11.2017

«Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում Հայեցակարգի հիմնական նպատակն է մշակել տարածքային աճի բևեռների ձևավորման և զարգացման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ` կայուն զարգացող բազմաբևեռ տնտեսության և հավասարաչափ տարածքային զարգացման ապահովման նպատակով:  Հայեցակարգը սահմանում է տարածքային աճի բևեռների ձևավորման սկզբունքները և մեխանիզմները և դրանց կիրառելիությունը: Հայեցակարգով առաջարկվում է ՀՀ տարածաշրջաններում ձևավորել <<տարածքային աճի բևեռներ>>, որոնք կունենան ուժեղ <<գրավման էֆեկտ>> և կձևավորեն <<զարգացման գոտիներ>>  տարածաշրջանում և երկրում: Տարածքային աճի բևեռներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացումը կապահովի տեղական և օտարերկրյա ներդրումների անընդհատ ներհոսք,  պետության կողմից տարածքային աճի բևեռներում իրականացնող ուղղակի ներդրումների արդյունքում կբարելավվեն տեղական ենթակառուցվածքները, կարձանագրվի կյանքի որակի և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում՝  ի հաշիվ գործազրկության և աղքատության նվազեցման, կլուծվեն տրանսակցիոն և արտադրական ծախքերի նվազեցման խնդիրները՝ ի հաշիվ տարածաշրջանի սուբյեկտների ինտեգրացիայի և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման և կնպաստի  տարածաշրջանի և երկրի մրցակցային առավելությունների ստեղծմանը:  Հայեցակարգի նախագծով  առաջարկվում է հնարավորություն ընձեռել բևեռային քաղաքներում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ միասնական մշակելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և դրանից բխող նպատակային ծրագրերը:        
1 703

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.05.2017 - 09.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգում շարադրվում են հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական կուլտուրայի և ֆիզիկական դաuտիարակության համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները
0 852

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.05.2017 - 09.06.2017

ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում բակային և մասսայական սպորտի համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները։
0 784