Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում

Հայեցակարգի հիմնական նպատակն է մշակել տարածքային աճի բևեռների ձևավորման և զարգացման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ` կայուն զարգացող բազմաբևեռ տնտեսության և հավասարաչափ տարածքային զարգացման ապահովման նպատակով:  Հայեցակարգը սահմանում է տարածքային աճի բևեռների ձևավորման սկզբունքները և մեխանիզմները և դրանց կիրառելիությունը: Հայեցակարգով առաջարկվում է ՀՀ տարածաշրջաններում ձևավորել <<տարածքային աճի բևեռներ>>, որոնք կունենան ուժեղ <<գրավման էֆեկտ>> և կձևավորեն <<զարգացման գոտիներ>>  տարածաշրջանում և երկրում: Տարածքային աճի բևեռներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացումը կապահովի տեղական և օտարերկրյա ներդրումների անընդհատ ներհոսք,  պետության կողմից տարածքային աճի բևեռներում իրականացնող ուղղակի ներդրումների արդյունքում կբարելավվեն տեղական ենթակառուցվածքները, կարձանագրվի կյանքի որակի և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում՝  ի հաշիվ գործազրկության և աղքատության նվազեցման, կլուծվեն տրանսակցիոն և արտադրական ծախքերի նվազեցման խնդիրները՝ ի հաշիվ տարածաշրջանի սուբյեկտների ինտեգրացիայի և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման և կնպաստի  տարածաշրջանի և երկրի մրցակցային առավելությունների ստեղծմանը:  Հայեցակարգի նախագծով  առաջարկվում է հնարավորություն ընձեռել բևեռային քաղաքներում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ միասնական մշակելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և դրանից բխող նպատակային ծրագրերը:

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.11.2017 - 16.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9516

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

13.11.2017

Գնահատելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների կատարած աշխատանքը՝ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ տնտեսության համար բեկումնային համարվող փաստաթուղթը(որը կարող է հիմք հանդիսանալ տնտեսության նոր համակարգի անցմանը), արդյունավետ և քիչ խոցելի կլինի, եթե դրա մշակման աշխատանքներում անմիջական մասնակցություն ունենան ոլորտի պատասխանատու նախարարության աշխատակիցները և գիտնականները, ու իրականցվեն հանրային լայն քննարկումներ, ինչպես նաև հաշվի առնվի ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը և համայնքների գլխավոր հատակագծերով նախատեսվող տվյալ տարածքի զարգացման ուղղությունները: Այնուամենայնիվ ներկայացնենք տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգի վերաբերյալ «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ի կարծիքը. 1. Դիտարկելով որպես առանցքային խնդիր՝ մայրաքաղաքի միաբևեռ և կենտրոնացված տնտեսությունից անցումը բազմաբևեռ, կայուն, համաչափ զարգացող տնտեսության՝ առաջարկվում է լուծել աճի բևեռների ստեղծման միջոցով: Առաջարկում ենք միաբևեռ և կենտրոնացված տնտեսությունից ազատվելու և մայրաքաղաքը բեռնաթափելու նպատակով հարակից Մասիս, Էջմիածին, Աշտարակ և Աբովյան քաղաքները ընդունել որպես <<արբանյակ>> քաղաքներ և իրականցնել համապատասխան ուղղվածության տնտեսական քաղաքականություն (պատրաստակամ ենք ներկայացնել առաջարկություններ), քանի որ մայրաքաղաքում բևեռացված չեն արդյունաբերության առաջատար ճյուղերը: Տարածքային աճի բևեռի տեսության հիմնադիր Ֆրանսիացի տնտեսգետ Ֆ.Պերուի կողմից սահմանվել է, որ աճի բևեռ կարող է հանդիսանալ կոմպակտ տեղակայված և դինամիկ զարգացող արդյունաբերությունը, որում կենտրոնացված է <<զարգացման ներուժը>>, որը ազդում է տնտեսության տարածքային կառուցվածքի և դինամիկայի վրա: 2. Հայեցակարգի հիմնական նպատակն է մշակել տարածքային աճի բևեռների ձևավորման և զարգացման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ` կայուն զարգացող բազմաբևեռ տնտեսության և հավասարաչափ տարածքային զարգացման ապահովման նպատակով: Ներկայցվել են իրար հակասող նպատակներ, քանի որ հանրապետությունում ՀՀ կառավարության 29.07.2016թ. N29 արձանագրային որոշման 5-րդ կետի համաձայն լավագույն դեպքում 1-3 տարածքային աճի բևեռների ստեղծումը, խթանելով տնտեսության զարգացմանը, չի կարող ծածկել ամբողջ տարածքի հավասարաչափ զարգացումը: 3. Նախատեսվում է բևեռային քաղաքներ ձևավորել պատմական, վարչական, սոցիալ-տնտեսական, իննովացիոն կենտրոններում: Այն համահունչ չէ <<Տարածքային աճի բևեռ>> տեսության մշակող գիտնականների հիմնական թեզին, ըստ որի բևեռները ձևավորվում են արդյունաբերության ճյուղերի զարգացման համար առավել նպաստավոր կենտրոններում: Իսպանացի գիտնական Հ.Ռ. Լասունենը նշում է. աճի բևեռը շրջանի տնտեսության արտահանման հատվածի հետ կապված ձեռնարկությունների տարածաշրջանային հանգույց է՝ տեղակայված մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտների (կոնցենտրացիաների) տարածքում: 4. Հստակեցված չէ բևեռների ընտրության համար հիմք հանդիսացող քաղաքների ելակետային տվյալների(ինդիկատորների) և չափորոշիչների յուրաքանչյուրի կոնկրետ կշիռը, որը կնպաստի հետագա աշխատանքներում ճիշտ և անկողմնակալ գնահատելու և համապատասխան ընտրություն կատարելու համար: 5. Հայեցակարգում չի նշվում դրանից բխող տնտեսական զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների պատասխանատու մարմինը, ժամանակացույցը և անհրաժեշտ միջոցները, բևեռների ձևավորման առաջարկվող փուլերի տարածական և ճուղային հաջորդականությունը ու ժամանակահատվածը: 6. Որքանով է իրատեսական առաջիկա տարիներին պետության կողմից անմիջական մասնակցության հնարավորությունը և ինչպիսին է դրա ֆինանսական գնահատականը: 6. Որպես տարածքային աճի բևեռի համար նախատեսվող քաղաքների ցանկում ավելացնել Սպիտակը՝ հաշվի առնելով նրա տեքստիլ արդյունաբերության ներուժը, իսկ ցանկից հանել տուրիստական կենտրոնները: Տուրիստական կենտրոնների զարգացումը կարելի է իրականացնել այլ մոդելների կիրառմամբ՝ չբաժանելով առանձին կենտրոնների, օրինակ Սևան քաղաքը դիտարկել Սևանի ավազանի բնակավայրերի հետ միասին՝ որպես ընդհանուր մեկ միավոր: Ոլորտի հեղինակություններից Չ.Շմիդի համաձայն՝ արտադրության համակենտրոնացումը ծառայում է որպես տնտեսության այն բանալին, որը հանգեցնում է արդյունաբերության զարգացմանը՝ որոշելով արդյունաբերական հարաբերությունների ժամկետները և որոշակի տեսակները և բևեռի հետագա աճը: Ֆրանսիացի հայտնի գիտնական Ֆ.Բուդվիլը զարգացնելով Պերուի տեսությունը սահմանել է, որ աճի բևեռները քաղաքներ են, որոնք ունեն խթանող արդյունաբերություն: 7. Անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կառավարության 19.03.2014թ. թիվ 11 արձանագրային որոշման համաձայն ՀՍՆՀ-ի կողմից <<աճի բևեռների>> ուղղությամբ իրականացրած գործունեության արդյունքները: Հստակ չի ներկայացվում այն տնտեսական կառուցվածքի մոդելը, որով կուղղորդվի բևեռի կայացումը, առաջարկվող տարբերակի այլընտրանքը, հնարավոր ռիսկերի չափելիությունը, հետևանքները և ապահովագրման մեխանիզմները: 8.Աճի բևեռները պետք չէ նույնականացվեն արդյունաբերական հանգույցների և կենտրոնների հետ: Հիմք ընդունելով միայն նախկին արդյունաբերական գոտիների առկայությունը՝ այստեղ էլ կարող ենք թույլ տալ դասական այն սխալը, երբ դրանք նույնականցվում են տարածքային աճի բևեռի հետ: Միաժամանակ հայտնում ենք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> հասարարակական կազմակերպության անդամների պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում ներկայացնելու առավել մանրամասն տեղեկատվություն վերոշարադրյալի վերաբերյալ:

Տեսնել ավելին