Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 29.07.2025 - 18.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում, (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցների (այդ թվում՝ կիսակառույց հատվածների) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի հաշվառումն իրականացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։
Մնաց {days} օր
0 5928

Քննարկվել է 29.07.2025 - 18.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում, (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցների (այդ թվում՝ կիսակառույց հատվածների) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի հաշվառումն իրականացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։
Մնաց {days} օր
3 8442

Քննարկվել է 06.08.2024 - 22.08.2024

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 2334

Քննարկվել է 16.04.2024 - 02.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. հունիս ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 2913

Քննարկվել է 18.12.2023 - 03.01.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. փետրվար ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 3032

Քննարկվել է 14.03.2023 - 30.03.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության գործընթացում հստակեցնել` միջպետական պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի սովորողների ներգրավման հարցը, 3 ամսով երկարաձգել պատրաստության ժամկետը` ծրագրի շրջանակներում ընդհանուր զինվորական ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի 6 ամիս, 10 տոկոսով նվազեցնել ՄՈԳ անցողիկ շեմերը, ծրագրով տրված տարկետման դադարման հիմք սահմանել նաև ուսումնառության ժամկետի փոփոխման հիմքերի առաջացումը, ինչպես նաև պարզեցնել 18 տարին լրանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
Մնաց {days} օր
0 3944

Քննարկվել է 28.12.2022 - 12.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն 2022 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ:
Մնաց {days} օր
2 5580

Քննարկվել է 08.07.2020 - 23.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N1610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի նպատակը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N1610-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն տրամադրված բնակարանի գնման վկայագրերի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետի փոփոխությունն է՝ երկարաձգումը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ Որոշմամբ նախատեսված աշխատանքների համար սահմանել իրատեսական ժամկետ:
Մնաց {days} օր
1 8039
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: