Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.10.2025 - 21.10.2025

««Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է կարգավորել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում և բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները և ապահովել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը։ Նշված օրենքում կատարվող փոփոխությունների հիման վրա առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ իրականացնել նաև հարակից օրենքներում։
Մնաց {days} օր
3 1681

Քննարկվել է 08.05.2025 - 30.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ)  քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված  « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2025 թվականի  մայիսի 8-ից մայիսի 30-ը  ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2025 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 15:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սանիտարական մաքրման սխեման և  աղբահանության իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկում:  
Մնաց {days} օր
0 1654

Քննարկվել է 08.05.2024 - 23.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԱՐԳԻ, ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման դրույթներն արդիականացնելու, ինչպես նաև ներկայիս, այդ թվում՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումներին համապատասխանեցնելու ծավալուն փոփոխությունները հաշվի առնելով, նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1348-Ն որոշումը և գործուղումների հետ կապված հարաբերությունները կարգավորել նոր իրավական ակտով:
Մնաց {days} օր
0 3682

Քննարկվել է 19.12.2022 - 03.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2177-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2177-Լ որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 338-րդ հոդվածին։
Մնաց {days} օր
0 4420

Քննարկվել է 04.11.2022 - 19.11.2022

<ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող առանձին մարմին (ծառայություն)` վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակով: 
Մնաց {days} օր
3 9869

Քննարկվել է 06.07.2022 - 21.07.2022

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Սույն օրենքով սահմանվում է արտաքին տնտեսական գործունեության և արտաքին առևտրի կարգավորման իրավական հիմքերը, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցները, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորումը: Օրենքի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության, արտաքին տնտեսական, առևտրային գործունեության կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանումն է, տնտեսության բազմազանեցումը, նորարարության զարգացումը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացումը և կառուցվածքի բարելավումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդյունավետ ու մրցունակ սուբյեկտի հետագա զարգացման ապահովումը:   Նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության, արտաքին տնտեսական, առևտրային գործունեության կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանումն է, տնտեսության բազմազանեցումը, նորարարության զարգացումը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացումը և կառուցվածքի բարելավումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդյունավետ ու մրցունակ սուբյեկտի հետագա զարգացման ապահովումը:               
Մնաց {days} օր
0 8424

Քննարկվել է 02.06.2021 - 18.06.2021

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով կարգավորվում են բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման հետ կապված հարաբերությունները։
Մնաց {days} օր
3 9904

Քննարկվել է 31.05.2021 - 16.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով նախատեսվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Խորհրդի կազմում ընդգրկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալին։
Մնաց {days} օր
0 6032
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: