Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 07.02.2019 - 01.03.2019

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով սահմանվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային  դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման կարգն ու պայմանները` կարգավորելով համապատասխան ոլորտի հասարակական հարաբերությունները և լրացնելով օրենսդրության բացերը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ: Դատահոգեբուժական փորձաքննությունները, որպես դատաբժշկական փորձաքննության առանձին տեսակ, որտեղ լաբորատոր-գործիքային հետազոտություններ չեն արվում, և փորձաքննություններն իրականացվում են բացառապես բժշկի գիտելիքների ու մասնագիտական հմտությունների հիման վրա, ունեն առանձնահատուկ կարգավորումների անհրաժեշտություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատահոգեբուժական փորձաքննությունները որոշակիորեն շոշափում են անձանց իրավունքները, ուստի նպատակահարմար է դատահոգեբուժական փորձաքննություններին վերաբերող կարգի առկայությունը: 
11 1716

Քննարկվել է 20.04.2018 - 07.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  նպատակն է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների լիցենզավորման համար ներկայացնել  նույն բնույթի պահանջներ շարադրված նույն կառուցվածքով: Ինչպես նաև մասնագիտական կաբինետների և բաժանմունքների առաջադրվող պահանջները շարադրել նույն   կետում: Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 1-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` փոխվել  է փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, արտահիվանդանոցային մեծերի և մանկական բժշկական օգնության և սպասարկման նույն տեսակի իրականացումը կարող է ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր երեք տեսակի ծառայությունները կարող են ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված հաստատության յուրաքանչյուր միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ:
6 2684