Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.07.2020 - 23.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2020թ. հունվարի 22-ի ՀՕ- 77-Ն oրենքի ընդունմամբ: Վերը նշված օրենսդրական փոփոխություններով, ի կատարումն Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշման՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանվել է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար հինգ տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ սահմանելու պահանջը։ Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննվել առանց ժամկետային սահմանափակման։ Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2020թ. հունվարի 22-ի ՀՕ- 77-Ն օրենքի կիրարկումը:    
0 1378

Քննարկվել է 07.06.2019 - 22.06.2019

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար, ինչպես նաև սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց համար հանվում է մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակումը:
2 3081

Քննարկվել է 28.06.2018 - 16.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ __ 20__ թվականի N ___Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ապահովել  բժշկական զննություններն առավել նպատակային դարձնելով, հնարավորինս քիչ նյութական և ժամանակի ծախս պատճառել հետազոտվողին և գործատուին, հստակեցնել  հետազոտությունների մեթոդաբանությունը:
8 12433