Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.08.2020 - 25.08.2020

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Առաջարկվող կարգավորման նպատակն է օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ողջ ընթացակարգը ենթարկել ժամկետային կարգավորման, բացառել նույն հիմքով երկրորդ անգամ լիազոր մարմնին դիմելու պրակտիկան՝ ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելու իրավունքի չարաշահման հնարավորությունը և ապահովելու քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը:
0 1802

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.06.2020 - 05.07.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ       Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նախատեսված չեն  առանց հատուկ թույլտվության կամ լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությամբ առանց ծանուցման զբաղվելը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ:       Միաժամանակ, նշվածի կապակցությամբ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում` լիցենզիայի կամ թույլտվության տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը ներառելով պետությանը պատճառված վնասի հաշվարկում:      Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասում` նախատեսելով, որ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ևս համարվում է կեղծ ձեռնարկատիրություն:
0 920

Քննարկվել է 19.05.2020 - 03.06.2020

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծ և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման գործերի հետ մեկտեղ առանձին տեսակի գործերի շարքում լրացվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում սահմանվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների պաշտոնային դրույքաչափերը։
1 1107

Քննարկվել է 13.05.2020 - 28.05.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշում Առաջարկվող փոփոխություննեով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` առգրավված կենդանի վայրի կենդանիները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոլորտի լիազոր մարմնի և մասնագիտացված կառույցի հետ կնքված պայմանագրային հիմունքներով ի պահ են հանձնվում մասնագիտացված կառույցի, սահմանվել է մասնագիտացված կառույց, գիտահետազոտական հիմնարկ հասկացությունները, սահմանվել է դրույթ, համաձայն ինչի այդ կենդանիների ճակատագիրը որոշվում է գիտահետազոտական հիմնարկի կողմից տրամադրված մասնագիտական եզրակացության հիման վրա, սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի եզրակացության տրամադրման ժամկետները, սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի տրված եզրակացության հիման վրա վայրի կենդանիների վայրի բնություն բաց թողնման, իսկ բաց թողնման ոչ ենթական կենդանիների դեպքում՝ դրանց հետագա պահման ընթացակարգը, ամրագրվել է պարտավորություն, համաձայն ինչի լիազոր մարմինը պարբերաբար մասնագիտական կառույցից ստանում է ի տնօրինություն հանձնված կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն, սահմանվել է նաև դեպք, երբ պետությունն է ստանձնում այդ կենդանիների պահման և հետագա ճակատագրի որոշման պատասխանատվությունը։
0 1107

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.11.2018 - 20.11.2018

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառհատման, ՀՀ Կարմիր գրքերում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերի հաճախակիության հետ։
5 3197

Քննարկվել է 06.06.2018 - 22.06.2018

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Որոշման նախագծով նախատեսվում է խմելու ջրի ոլորտում մատակարարի ջրամատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած անձին որոշակի ընթացակարգով և ժամանակահատվածով հնարավորություն ընձեռել նոր միացմամբ բաժանորդ դառնալու՝ առանց ծառայությունների դադարեցման, իսկ բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվելիք մանրամասն տեղեկատվությունը լրացուցիչ հնարավորություն է բաժանորդին իրեն մատուցված ծառայությունների վերաբերյալ առավել իրազեկված լինելու առումով:Որոշման նախագծով նախատեսվում է խմելու ջրի ոլորտում մատակարարի ջրամատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած անձին որոշակի ընթացակարգով և ժամանակահատվածով հնարավորություն ընձեռել նոր միացմամբ բաժանորդ դառնալու՝ առանց ծառայությունների դադարեցման, իսկ բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվելիք մանրամասն տեղեկատվությունը լրացուցիչ հնարավորություն է բաժանորդին իրեն մատուցված ծառայությունների վերաբերյալ առավել իրազեկված լինելու առումով:
0 3599

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 25.09.2017 - 10.10.2017

«Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Ապօրինի հատումները դարձել են անտառային տնտեսության զարգացմանը խոչընդոտող ամենահիմնական պատճառներից մեկը, որը պայմանավորված է մի շարք գործոններով։ Ներկայումս անտառների պահպանության և ապօրինի հատումների դեմ պայքարի վերահսկողական համակարգը, մարդկային ռեսուրսները և տեխնիկական հագեցվածությունը, հաշվի առնելով երկրի բարդ ռելիեֆի առանձնահատկությունները, բավարար չեն անտառային էկոհամակարգերի պահպանության, ապօրինի անտառհատումների կրճատման, անտառների ամբողջականության ապահովման համար: Վերահսկողական համակարգում առկա բացերը և ապօրինի անտառհատման դեմ պայքարի գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ընդունել Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրման հայեցակարգ, որը կնախանշի գործողությունների հետագա ընթացքը։   
0 3456