Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծով առաջարկվում է՝

-   ՀՀ հարկային օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, ինչի արդյունքում շրջանառության հարկ վճարողները առանց համապատասխան փաստաթղթավորման ձեռքբերումներ կատարելիս կվճարեն 20 տոկոս եկամտային հարկ, ինչպես հարկման ընդհանուր համակարգում գործող տնտեսվարողները,

-   Օրենսգրքի 346-րդ հոդվածում լրացնել նոր դրույթ, որի արդյունքում հարկային մարմինը կարող է հարկ վճարողների մոտ ապրանքների պակասորդի առկայությունը պարզել նաև ընտված ապրանքների գծով, 

-   պակասորդի հայտնաբերման 100 միլիոն դրամի շեմը նվազեցնել՝ սահմանելով 24 մլն դրամ՝ ստեղծելով հնարավորություն շրջանառության հարկ վճարողների նկատմամբ ևս սահմանված դրույթները կիրառելու հնարավորություն։ Միաժամանակ, առաջարկվում է նշված շեմը որոշել ոչ միայն հարկային տարվա որևէ ամսվա տվյալներով, այլ հարկային տարվա ցանկացած ժամանակահատվածի տվյալներով, ինչպես նաև այդ շեմը տարածել ոչ միայն իրացման շրջանառության (ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազայի), այլ նաև ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների արժեքի վրա,

-   սահմանել, որ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումից ծագող իրավունքները գրանցվել են Կառավարության սահմանած կարգով։ Միաժամանակ, սահմանել պատասխանատվության միջոց՝ համապատասխան իրավունքները գրանցված չլինելու դեպքում։

  • Քննարկվել է

    06.04.2023 - 21.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5050

Տպել