Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 15.09.2025 - 30.09.2025

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Փարիզյան համաձայնագրի ներքո իր Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ 3.0) 2026-2035 թվականների համար: Փաստաթուղթը մշակվել է ըստ Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ և 11-րդ մասերի, ինչպես նաև 1/CP.21 որոշման 23 և 24 կետերի, Փարիզյան համաձայնագրի այլ համապատասխան դրույթների՝ առաջնորդվելով առաջին գլոբալ գնահատման 1/CMA.5 որոշման արդյունքներով։լ Կիմայի փոփոխությունը նշանակալի ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության վրա: Ավելանում է բնական աղետների քանակը և փոխվում են բնական ցիկլերը (երաշտների, վաղ ցրտահարությունների, անտառային հրդեհների և ջրհեղեղների թվի աճ), կրճատվում է կենսաբազմազանությունը: Այդ պատճառով, չնայած մարդածին ջերմոցային գազերի (ՋԳ) գլոբալ արտանետումներում Հայաստանի աննշան մասնաբաժնին՝ 0.02%, երկիրն ակտիվորեն մասնակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային գործընթացներին։ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ ԿՓՇԿ) 1993 թվականի մայիսին, Կիոտոյի արձանագրությունը՝ 2002 թվականի դեկտեմբերին և վերջինիս Դոհայի փոփոխությունը, ինչպես նաև Փարիզյան համաձայնագիրը (ՓՀ)՝ 2017 թվականի փետրվարին: Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող առաջին գլոբալ պայմանավորվածությունն է, որը սահմանում է կլիմայի փոփոխությանը դիմակայման պլան՝ նպատակ ունենալով գլոբալ տաքացման աճը նախաարդյունաբերական մակարդակի համեմատ պահել 2°C-ից ցածր մակարդակում, միաժամանակ ձգտելով այն հասցնել մինչև 1.5 °C-ի:   ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021թ. էր, ինչը ժամանակ է ապահովել վերանայելու իրենց սկզբնական ԱՍՆԳ-ները։ Այս նպատակով, ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի N610-Լ որոշմամբ հաստատվեց ՓՀ ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ 2) 2021-2030 թվականների համար: ԱՍԳ 2 համաձայն 2030 թ. նպատակն է չգերազանցել ջերմոցային գազերի արտանետումների 15047 ԳգCO2 համարժեք չափը, այսինքն՝ նվազեցնել արտանետումները 40%-ով 1990թ. համեմատ: Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ երկրները յուրաքանչյուր հինգ տարին մեկ նախապատրաստում և հաղորդում են ազգային մակարդակով սահմանված հանձնառության մասին՝ ներառելով հաջորդող տասնամյա ժամանակաշրջանը: Ի կատարումն այս պարտավորության՝ Կառավարությունը հաստատում է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ 3.0):  Միաժամանակ, նախագիծը ձևավորվել է ՓՀ իրականացման որոշումներով սահմանված ձևաչափին և բովանդակության նկատմամբ նախատեսված պահանջներին համապատասխան: Հայաստանի ԱՍՀ 3.0-ի մշակման հիմքում 2023 թ․ Գլոբալ գնահատման արդյունքներն են, որոնցում ընդգծվում են հավակնությունների մեծացման, թափանցիկության ընդլայնված շրջանակի կայուն համակարգեր ունենալու և արդարացի անցման անհրաժեշտությունը։ Օգտագործելով ՄԱԿ-ի ԿՓՇԿ 2024 թ․ համապատասխան զեկույցը՝ Հայաստանը համադրել է իր վերանայված ԱՍՀ-ն միջազգային միտումների հետ՝ արտացոլելով հավակնությունների բարձրացման ցիկլը։ Հիմնվելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում նախկին հանձնառությունների վրա՝ Հայաստանի ԱՍՀ 3․0-ն կարևոր առաջընթաց է երկրի կլիմայական քաղաքականության ուղղությամբ՝ 2026–2035 թթ․ համար սահմանելով հստակ, ամբողջ տնտեսությունը ներառող մեղմման և հարմարվողականության նպատակներ։ Փաստաթուղթը սահմանում է ՋԳ արտանետումների կրճատման ինչպես ոչ պայմանական (44%), այնպես էլ պայմանական թիրախներ (52%) 1990 թ․ մակարդակի համեմատությամբ՝ արտահայտելով Հայաստանի ռազմավարական անցումը ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխությանը դիմակայուն զարգացող մոդելի՝ հանձնառու հասնելու  Փարիզյան համաձայնագրով սահմանված գլոբալ տաքացման 1.5°C-ից ցածր նպատակին։
Մնաց {days} օր
1 1880

Քննարկվել է 29.11.2023 - 14.12.2023

«Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմամբ և այդ կապակցությամբ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-522-Ն օրենքի ընդունմամբ, որով Կառավարությանը լիազորություն է վերապահվել  սահմանել ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը։ Նախագծի ընդունմամբ կամրագրվի ՄԱԿ ԿՓՇԿ և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության՝ ջերմոցային գազերի արտանետումների/կլանումներ գույքագրման, դրա հիման վրա ջերմոցային գազերի ազգային կադաստրի կազմման, ինչպես նաև ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարություն ներկայացնելու ընթացակարգերը։
Մնաց {days} օր
0 4470

Քննարկվել է 06.02.2023 - 21.02.2023

Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարություն ՀՀ կառավարությունը նպակադրել է նվազեցնել կլիմայի փոփոխության ազդեցությունը իր երկրի վրա և նպաստել ջերմոցային գազերի (այսուհետ՝ ՋԳ) կրճատմանը համաշխարհային մասշտաբով։  Հայաստանի Հանրապետությունը վավերացրե է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան (այսուհետ՝ ՄԱԿ ԿՓՇԿ) 1993 թվականի մայիսին,  և Փարիզյան համաձայնագիրը՝ 2017 թվականի փետրվարին: Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագիր է: Այն ընդունվել է 198 երկրների կողմից՝ ՄԱԿ-ի Կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում՝ Փարիզում 2015 թվականի դեկտեմբերի 12-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 4-ին: Համաձայնագրի նպատակն է պահել գլոբալ տաքացման աճը 2°C ցածր մակարդակում, գերադասելի է մինչև 1.5°C՝ ի համեմատություն նախաարդյունաբերական մակարդակների: ՀՀ կառավարությունը հստակ պատկերացում ունի կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների և ռիսկերի մասին, ուստի սահմանել է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ՝ 2021 թվականի ապրիլին հաստատելով «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (այսուհետ՝ ԱՍԳ): Հայաստանի Հանրապետությունը սահմանել է անվերապահ կարճաժամկետ նպատակ մինչև 2030 թվականը նվազեցնել արտանետումները 40%-ով՝ 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ։ ԱՍԳ-ի համաձայն, մինչև 2050թ. պետք է իրականացվի երկարաժամկետ պլանավորում՝ որպես Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարության (այսուհետ՝ ՋԳ-ՑԱԶԵՌ ) մշակման մաս:  ՋԳ-ՑԱԶԵՌ մշակումը համապատասխանում է Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածին, ինչը սահմանում է, որ բոլոր կողմերը պետք է ջանան ձևակերպել և ներկայացնել ՋԳ ցածր արտանետումների երկարաժամկետ ռազմավարություն` հաշվի առնելով նրանց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և համապատասխան կարողությունները: Բացի արտանետվող ՋԳ քանակի կրճատումից, այս ռազմավարության իրականացումը դրական ազդեցություն կունենա տեղական համայնքների կենսապայմանների վրա՝ տնտեսական աճի, սոցիալական բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության բարելավման տեսանկյունից: Այս գործողությունները կնվազեցնեն նաև առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը՝ կրճատելով քրոնիկ հիվանդությունների թիվը, ինչպես նաև մահացությունն օդի, ջրի աղբյուրների աղտոտվածության և այլ պատճառներով:        
Մնաց {days} օր
0 6567

Քննարկվել է 19.01.2021 - 03.02.2021

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» վարչապետի որոշման նախագիծ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումը ՀՀ-ում իրականացվել է ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, որը ավելի քան մեկ տարի է՝ չի գործում: Այս իրավիճակն առավելապես պայմանավորված է ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությամբ: Ուստի անհրաժեշտ է միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը ձևավորել ՀՀ կառավարության նոր կառուցվածքին համապատասխան: Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ առավել հստակեցվել և կարևորվել են Կողմ երկրների պարտավորությունների կատարման արդյունքները և ընթացակարգերը: Հետևաբար միջգերատեսչական համակարգման խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է բարձրացնել միջգերատեսչական համակարգման խորհրդի քաղաքական ղեկավարման մակարդակը՝ խորհրդի նախագահի իրավասությունը վերապահելով ՀՀ փոխվարչապետին, ընդլայնել խորհրդի իրավասության շրջանակը, հստակեցնել կառուցվածքը և աշխատակարգը՝ նախատեսելով նաև մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու հնարավորություն, որոնք թույլ կտան ապահովելու համագործակցություն միջոլորտային հարցերի շուրջ: Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա ապահովել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների իրականացման գործընթացի համակարգումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի արձանագրության N41 քաղվածքով հավանության արժանացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողություններից/ներդրումից բխող կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործընթացների համակարգումը: «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը, կառուցվածքը, իրավասությունը և աշխատակարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:
Մնաց {days} օր
0 9193
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: