Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

«Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմամբ և այդ կապակցությամբ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-522-Ն օրենքի ընդունմամբ, որով Կառավարությանը լիազորություն է վերապահվել  սահմանել ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը։

Նախագծի ընդունմամբ կամրագրվի ՄԱԿ ԿՓՇԿ և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության՝ ջերմոցային գազերի արտանետումների/կլանումներ գույքագրման, դրա հիման վրա ջերմոցային գազերի ազգային կադաստրի կազմման, ինչպես նաև ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվությունը ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարություն ներկայացնելու ընթացակարգերը։

  • Քննարկվել է

    29.11.2023 - 14.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Կադաստր, Ատոմային էներգիայի օգտագործում, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1642

Տպել