Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 19.07.2019 - 04.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-100-Ն օրենքով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել են նոր՝ էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաների տեսակներ: Հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հաշվետվություններ և այլ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաներ ունեցող լիցենզավորված անձանց գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկվում է հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի N308Ն որոշման հավելվածը լրացնել 2-16 (Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի կողմից գնված, վաճառված, ներկրված և արտահանված էլեկտրաէներգիայի վերաբերյալ) և 2-17 (Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձի կողմից գնված, վաճառված և ներկրված էլեկտրաէներգիայի վերաբերյալ) տեղեկատվական ձևերով:  
0 477

Քննարկվել է 28.02.2017 - 15.03.2017

«Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Ներկայումս տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորվում է 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ ՏԱ օրենք): Հարկ է նշել, որ օրենքի կիրառման 14 տարիների ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ և բացթողումներ, իսկ օրենքի մի շարք դրույթներ էլ կորցրել են իրենց արդիականությունը: Բացի այդ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Փաթեթով վերանայվում են տեղեկություն ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, տեղեկատվության ազատության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովման հետ կապված կարգավորումները, տեղեկությունների համար վճարելու պայմանները և կարգը, էլեկտրոնային հարցման հետ կապված իրավահարաբերությունները, հարցման պատասխանին ներկայացվող պահանջները, ամրագրվում են անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքի և անձի՝ հանրային նշանակության տեղեկություններ ստանալու իրավունքի երաշխիքները, ստեղծվում է տեղեկատվության ազատության համար պատասխանատու լիազոր մարմին, կատարելագործվում է ՏԱ պատասխանատուների ինստիտուտը, հստակեցվում է պատասխանատվությունը՝ տեղեկատվություն տնօրինողների կողմից  տեղեկատվության մատչելիության և հրապարակայնության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար:
0 3413