Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.10.2025 - 18.10.2025

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՍՏՈՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է դեղերի անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրման ընթացակարգ, համաձայն որի շահառուները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում դեղերը ստանում են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից։ Վերջիններս դեղերը ձեռք են բերում գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ մրցույթ հայտարարելու, այնուհետև դեղերի ձեռք բերման և մատակարարման պայմանագիր կնքելու և այդ ամենի դիմաց վճարելու միջոցով։ Մեկ այլ տարբերակ է, երբ որոշ ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ արտոնյալ պայմաններով կամ համավճարով դեղեր տրամադրելու համար պայմանագրեր էին կնքում դեղատների հետ: Այդ դեպքում  տրամադրվող դեղերի տեսականին շատ սահմանափակ էր: ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 182-Ն որոշմամբ 2025 թվականի ապրիլի 1-ից մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի ներդրումը (այսուհետ՝ Փորձարարական ծրագիր)։ Համաձայն որի, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի տրամադրման կազմակերպումն իրականացնում է դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի  հետ սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա։ Ընդհանուր առմամբ, 2024 թվակականին անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ–անոթային և շաքարային դիաբետի (ՇԴ) խմբի դեղերից ԱԱՊ կազմակերպությունների միջոցով տրամադրվել է 191 անվանում դեղ, մինչդեռ 2025 թվականի ապրիլի 1–ից սկսված փորձարարական մեխանիզմի շրջանակում տրամադրվող դեղերի տեսականին ավելացել է շուրջ 41,36 տոկոսով կամ 79 անունով։ Ներկայում տրամադրվող անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ–անոթային և շաքարային դիաբետի խմբի դեղերը կազմում են 270 անվանում: Մինչ փորձարարական ծրագիրը՝ գործող մեխանիզմով աշխատելիս դեղերի ձեռքբերման հնարավորությունից օգտվում էին ոչ բոլոր շահառուները։ Դա պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով. դեղերի տեսականին սահմանափակ էր. սիրտ–անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցող հիվանդները հիմնականում քրոնիկ հիվանդներ են, որոնք տարիներ շարունակ օգտագործում են որոշակի դեղորայք, որը այդ ծրագրի շրջանակում չէր ապահովվում. ժամանակատարությունը. պոլիկլինիկաներում դեղի տրամադրումը ժամանակատար է, քանի որ առկա է ցածր թողունակություն. հերթերի գոյացումը. հերթերի առկայությունը չի մոտիվացնում ու  զերծ է պահում շահառուին օգտվելու այդ ծրագրից։    Նշված հանգամանքները հանգեցրել են հետևյալ նեգատիվ հետևանքների. այդ հիվանդություններով տառապող մեծաթիվ շահառուներ չեն այցելում պոլիկլինիկա և հետևաբար դուրս են մնում հսկողությունից. հիվանդությունները չեն կառավարվում. ԱԱՊ բժիշկները զրկված են սիրտ–անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի վարման և կառավարման գործիքներից։ Վերոգրյալի հետևանքը՝ բարդությունների առաջացում և վերջիններիս հոսպիտալացում, ինչն էլ ավելի մեծ ֆինանսական բեռ է թե շառահուի, թե պետության համար։ Այսպիսով, անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի ծրագրից 2024 թվականին օգտվել է 115 947 անձ:
Մնաց {days} օր
0 1446

Քննարկվել է 06.03.2025 - 21.03.2025

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցության միջոցառման նպատակն է հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց առնվազն մեկ անդամի տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում կամ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, բացառությամբ՝ 1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին. 2) պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին․ 3) ընտանիքների, որոնց անդամներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք։ Միջոցառման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։
Մնաց {days} օր
57 23922
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: