Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.10.2019 - 10.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում են մատակարարի նախաձեռնությամբ բաժանորդ-մատակարար պայմանագրի լուծելուց բաժանորդին նախապես ծանուցելու պահանջի, մատակարարին տեխնիկական պայմանների գործողության ժամկետի երկարաձգման իրավունքի սահմանումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մատակարարի կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով նոր համակարգի կառուցման գործընթացի կարգավորումը, ինչը հանգեցնելու է դիմող անձից գանձվող միացման վճարի նվազեցման: Նախատեսվող փոփոխություններով բարելավվելու է նաև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, ստուգաչափման, ցուցմունքի գրանցման գործընթացները՝ տարանջատված հստակ ժամկետներով, ինչը ներառում է նաև հայտնաբերվող խախտումների հիման վրա կատարվող վերահաշվարկների հետ բաժանորդի չհամաձայնվելու դեպքում բողոքարկման հնարավորություն: Նախագծով սահմանված է նաև նոր միացման գործընթացի վերաբերյալ դիմումին պատասխանելու ժամկետների խախտման համար մատակարարի կողմից դիմող անձին տուժանք վճարելու պահանջ:
0 292

Քննարկվել է 19.07.2019 - 04.08.2019

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-100-Ն օրենքով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել է նոր՝ էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիայի տեսակ: Հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հաշվետվություններ ներկայացնելու պահանջը, էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող լիցենզավորված անձանց գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություն ստանալու նպատակով մշակվել են էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձի կողմից հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների ձևերը:
0 467

Քննարկվել է 19.07.2019 - 04.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-100-Ն օրենքով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել են նոր՝ էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաների տեսակներ: Հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հաշվետվություններ և այլ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաներ ունեցող լիցենզավորված անձանց գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկվում է հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի N308Ն որոշման հավելվածը լրացնել 2-16 (Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի կողմից գնված, վաճառված, ներկրված և արտահանված էլեկտրաէներգիայի վերաբերյալ) և 2-17 (Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձի կողմից գնված, վաճառված և ներկրված էլեկտրաէներգիայի վերաբերյալ) տեղեկատվական ձևերով:  
0 477

Քննարկվել է 16.05.2018 - 01.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի №218Ն որոշմամբ սահմանված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման ժամկետը։
0 2030

Քննարկվել է 09.04.2018 - 25.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման փոփոխություններին։   
0 2364

Քննարկվել է 09.04.2018 - 25.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակ ունենալով բարելավել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացը, մշակվել է որոշման նախագիծ, որով հստակեցվել են նոր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու գործընթացը, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի մշակման սկզբնական փուլում կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագծի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցման ժամկետները։
0 2227