Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.10.2025 - 28.10.2025

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ Նախագծով առաջարկվում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց աշխատողների վերապատրաստման կարգը։ Նախագծի նպատակն է ապահովել հասանելի, մատչելի և ներառական ծառայությունների մատուցումը՝ նպաստելով Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը։
Մնաց {days} օր
0 609

Քննարկվել է 07.10.2025 - 22.10.2025

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Զբոսաշրջային կենտրոններ հայտարարելու որոշման ընդունման նպատակն է ՝ ապահովել զբոսաշրջային ուղղությունների կենտրոնացված, համակարգային կառավարում, զբոսաշրջային ներուժ ունեցող բնակավայրերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, կարևորել և պաշտպանել տվյալ բնակավայրի միջավայրի լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները, իրականացնել զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում, բարելավել պետություն-մասնավոր հատված գործընկերությունը և համայնքների ակտիվ ներգրավումը, բարելավել հաղորդակցությունը, ենթակառուցվածքները, ներգրավել ներդրումներ, ապահովել ենթակառուցվածքների` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ջրի մաքրման կայանների, կոմունալ այլ ծառայությունների մատուցումը, բարելավել դրանց որակը, արդիականացնել այդ ծառայությունները, դրանց սպասարկմանն ուղղված ենթակառուցվածքները, ապահովել շարժական և անշարժ ինտերնետին հասանելիությունը կամ բարելավել ինտերնետ կապի որակը, խթանել զբոսաշրջության բնագավառում ներգրավված սուբյեկտների կողմից բնական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը՝ ապահովելով կայուն զարգացում։
Մնաց {days} օր
0 875

Քննարկվել է 27.05.2025 - 12.06.2025

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՐԳԸ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ, ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետի պահանջներից՝ Զբոսավարները և ուղեկցորդները որակավորվում են։ Զբոսավարների և ուղեկցորդների որակավորումը պարտադիր է։ Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները, որակավորման ընթացակարգը, վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը և ժամկետները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը, զբոսավարների ու ուղեկցորդների անվանաքարտերի ձևերը, մասնագիտացման ուղղությունները, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Կառավարությունը։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մշակել է «Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջների, որակավորման ընթացակարգերի, վերապատրաստման ծրագրի, կարգի, պարբերականության, ժամկետների, մասնագիտացման ուղղությունների մասին» որոշման նախագիծ, որը նախատեսում է երեք հիմնական որակավորման ընթացակարգերի ներդրում՝ պարզեցված, արագացված և կանոնավոր։ Այս մոտեցումը հնարավորություն կտա թե՛ փորձառու զբոսավարներին, թե՛ սկսնակներին անցնել համապատասխան որակավորման գործընթաց՝ ըստ իրենց փորձի և պատրաստվածության մակարդակի։ Նախագծի նպատակն է բարձրացնել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական որակը, ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունն ու տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև նպաստել ոլորտի զարգացմանը։ Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի ապահովել միասնական ծրագրով զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստումը, ինչպես նաև Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու զբոսաշրջիկների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, պարտադիր վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։
Մնաց {days} օր
2 1590

Քննարկվել է 23.05.2025 - 07.06.2025

«Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ «Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, ինչպես նաև որակավորման վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Առաջարկվող որոշման նախագծի համաձայն` զբոսաշրջային ուղևորափոխադրողները զբոսաշրջային ավտոբուսի որակավորման հավաստագիր ստանալու համար պետք է ներկայացնեն էլեկտրոնային հայտ՝ ուղղված պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին։ Հայտին կցվում են մի շարք պարտադիր փաստաթղթեր, այդ թվում՝ հայտատուի փորձի մասին տեղեկատվություն, ավտոտրանսպորտային միջոցի անվտանգության ապահովման վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, ինչպես նաև տեխնիկական վիճակի զննության վերաբերյալ փաստաթղթեր։ Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման պահանջներին համապատասխանությունը կստուգվի ոլորտի լիազոր մարմնի՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի միջոցով, որն իր գործունեությունը կկազմակերպի համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ։ Նախագծի ընդունման նպատակն է սպառողների համար բարձր անվտանգության երաշխիքների սահմանումը՝ կիրառելով խիստ վերահսկողություն ավտոբուսների տեխնիկական վիճակի և վարորդների որակավորման նկատմամբ։ Նախագծի ընդունմամբ կներդրվեն արդյունավետ մեխանիզմներ ու համապատասխան գործիքակազմեր, որոնք կկարգավորեն զբոսաշրջային ավտոբուսների գործունեությունը և կվերահսկեն դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով այն սահմանումը, համաձայն որի զբոսաշրջային երթուղիների կազմակերպման համար զբոսաշրջային օպերատորները, ներգնա և ներքին զբոսաշրջային գործակալները պարտավոր են իրենց ծառայություններից օգտվողներին մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխել կամ զբոսաշրջային երթուղին կազմակերպել միայն զբոսաշրջային ավտոբուսների միջոցով, եթե այդ անձանց թիվը հավասար է կամ գերազանցում է 9-ը՝ առավել քան անհրաժեշտ է ապահովել զբոսաշրջային ավտոբուսների համապատասխանությունը որակական բոլոր պահանջներին ու չափանիշներին։  
Մնաց {days} օր
0 1507

Քննարկվել է 05.08.2024 - 20.08.2024

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է երկարաձգել «Զբոսաշրջային օպերատորի և արտագնա զբոսաշրջային գործակալի կողմից ներկայացվող երաշխիքի ձևը, նպատակը, չափերը, պարբերականությունը, ներկայացման կարգը, երաշխիքի տեքստի օրինակելի ձևը, երաշխիք տրամադրող կազմակերպությունների մասին տեղեկատվությունը, երաշխիքով պահանջ ներկայացնելու, երաշխիքի գումարը բաշխելու և երաշխիքը դադարեցնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման ժամկետը։ Ժամկետի երկարաձգման նպատակն է ապահովել նախագծով նախատեսվող կարգավորման պատշաճ ներդրումը։
Մնաց {days} օր
1 2727

Քննարկվել է 12.07.2024 - 27.07.2024

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը։ Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։
Մնաց {days} օր
1 4061
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: