Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

«Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, ինչպես նաև որակավորման վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

Առաջարկվող որոշման նախագծի համաձայն` զբոսաշրջային ուղևորափոխադրողները զբոսաշրջային ավտոբուսի որակավորման հավաստագիր ստանալու համար պետք է ներկայացնեն էլեկտրոնային հայտ՝ ուղղված պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին։ Հայտին կցվում են մի շարք պարտադիր փաստաթղթեր, այդ թվում՝ հայտատուի փորձի մասին տեղեկատվություն, ավտոտրանսպորտային միջոցի անվտանգության ապահովման վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, ինչպես նաև տեխնիկական վիճակի զննության վերաբերյալ փաստաթղթեր։

Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման պահանջներին համապատասխանությունը կստուգվի ոլորտի լիազոր մարմնի՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի միջոցով, որն իր գործունեությունը կկազմակերպի համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ։

Նախագծի ընդունման նպատակն է սպառողների համար բարձր անվտանգության երաշխիքների սահմանումը՝ կիրառելով խիստ վերահսկողություն ավտոբուսների տեխնիկական վիճակի և վարորդների որակավորման նկատմամբ։

Նախագծի ընդունմամբ կներդրվեն արդյունավետ մեխանիզմներ ու համապատասխան գործիքակազմեր, որոնք կկարգավորեն զբոսաշրջային ավտոբուսների գործունեությունը և կվերահսկեն դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով այն սահմանումը, համաձայն որի զբոսաշրջային երթուղիների կազմակերպման համար զբոսաշրջային օպերատորները, ներգնա և ներքին զբոսաշրջային գործակալները պարտավոր են իրենց ծառայություններից օգտվողներին մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխել կամ զբոսաշրջային երթուղին կազմակերպել միայն զբոսաշրջային ավտոբուսների միջոցով, եթե այդ անձանց թիվը հավասար է կամ գերազանցում է 9-ը՝ առավել քան անհրաժեշտ է ապահովել զբոսաշրջային ավտոբուսների համապատասխանությունը որակական բոլոր պահանջներին ու չափանիշներին։

 

  • Քննարկվել է

    23.05.2025 - 07.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1507

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: