Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
16.01.2025 31.01.2025
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ կարգավորվում են պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) հետ կապված իրավահարաբերությունները, և այդ հիմնավորմամբ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած՝ Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի ԿԱ/324-2023 արձանագրության օրակարգի 2․1-ին կետով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկվել էր առաջիկայում «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն նախաձեռնելու դեպքում նախագծում ներառել նաև Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման լիազորող նորմի վերաբերյալ դրույթում համապատասխան փոփոխություն։
0 129
14.01.2025 04.02.2025
ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա  (եզրակացություն) տալու կարգն ու չափանիշները`
0 174
14.01.2025 04.02.2025
ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈԻՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) ժամանակավոր արտահանման և վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը
0 155
14.01.2025 04.02.2025
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Մշակութային արժեքների վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգի իրավական դաշտը  ներկայումս կարգավորված չէ: Նախագծով կկարգավորվի պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների վերամշակման նպատակով արտահանումը, լիազոր մարմնի կողմից հսկողություն կիրականացվի վերամշակման նպատակով մշակութային արժեքի արտահանման և վերամշակված առարկայի վերադարձի նկատմամբ:  
0 136
13.01.2025 28.01.2025
««Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Տարածքային կառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրենսդրական փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ 2024 թվականի մարտի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած՝ տնտեսական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի Վ/40-2024 արձանագրության օրակարգի 1-ին հարցի 6.1.2 կետով սահմանված՝ «...հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքներ իրականացնել բոլոր դպրոցների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործելու ուղղությամբ:», ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ին կայացած N 48 նիստի արձանագրության օրակարգի 2)-րդ հարցի բ. կետով սահմանված՝ «դպրոցների համապատասխան բովանդակային կառավարումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, իսկ տնտեսական մասը մարզպետարաններին հանձնելու ուղղությամբ» հանձնարարականների կատարման պահանջից: Օրենսդրական նախագծերով առաջարկվող փոփոխությունները  պայմանավորված են մեր երկրում հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմնի վերանայման, կառավարման և գործունեության հիմնական ուղղություններով իրավակարգավորումների սահմանման անհրաժեշտությամբ:  Հանրակրթության ոլորտում ներկայում նոր ծրագրերով տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված են կրթության բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, սովորողների առաջադիմության մշտադիտարկման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, դպրոցների կառավարման մոդելի փոփոխության, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման և այլ ուղղություններով, որոնք միտված են կրթության արդյունավետության բարձրացմանն ու կրթության կազմակերպման համար պայմանների բարելավմանը, ուստի վերոնշյալ գործընթացների որակյալ կառավարումն իրականացնելու և որակական փոփոխություններ ունենալու տեսանկյունից է բխում հանրարկրթական դպրոցների բովանդակային կառավարումը ԿԳՄՍՆ-ին, իսկ վարչատնտեսական մասը մարզպետարանների աշխատակազմերին հանձնելու անհրաժեշտությունը:   Փոփոխությունները պայմանավորված են նաև «Հանրակրթության մասին» օրենքում որոշ ձևակերպումների, հղումների և կարգավորումների խմբագրման անհրաժեշտությունից՝  իրավակիրառ պրակտիկայում միանշանակ մեկնաբանելու նպատակով: Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը ոչ թե մեխանիկական, այլ բազմաշերտ և հսկայածավալ աշխատանք է ենթադրում,   իրականացվել են նախապատրաստական և վերլուծական աշխատանքներ, մասնավորապես՝ գործող համակարգի պայմաններում գործառույթների ցանկ և պատասխանատուների գույքագրում. թվայնացված գործառույթների գույքագրում և և թվայնացման ենթակա գործառույթների ժամանակային պլանավորում. կենտրոնացված կառավարման անցնելու դեպքում՝ աշխատանքային ծավալների վերլուծություն և բաշխում:       Դպրոցների ենթակայութման փոփոխությունը բնականաբար, ԿԳՄՍՆ-ի համար էապես մեծացնելու է աշխատանքների ծավալը: Ներկայումս համակարգվող 123 պետական հանրակրթական, թվով 14 մասնագիտացված և հատուկ  դպրոցների փոխարեն համակարգվելու են 1343 դպրոցի աշխատանքները, սակայն մյուս կողմից դիտարկելով՝ այն հնարավորություն կտա միասնական, որակյալ և արդյունավետ քաղաքականության իրականացումն ապահովելու համար։ Նախատեսվող աշխատանքների ծավալի նվազեցմանն էապես օգնելու է թվայնացման գործընթացների ընդլայնումը,  որոնց ուղղություններն արդեն իսկ քարտեզագրվել են, և շուրջ մեկ տասնյակ գործառույթների թվայնացում նախատեսվում է ավարտել 2025 թվականի ավարտին:  ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող գործընթացների արդյունքում դպրոցի մակարդակում հաստատության տնօրենը, մանկավարժական և վարչական անձնակազմը պատասխանատու են դպրոցների ամենօրյա կառավարման, կրթական ծրագրի արդյունավետ իրականացման համար: Այն ներառում է նաև անձնակազմի, սովորողների և ռեսուրսների կառավարումը, ինչպես նաև քաղաքականության և կանոնակարգերի ուսումնական գործընթացին համապատասխանության և կրթական ծրագրերի իրականացման ապահովումը: Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ կիրառումը հիմք կհանդիսանա կրթության մատչելիության և որակի ապահովման համար։ Պլանավորված որակյալ դասերի, սովորողներին տրված ճիշտ հրահանգների, վերջինների ուսումնառության արդյունքների գնահատումը, սովորողների կրթական կարիքների բավարարման նպատակով համայնքի և ծնողների հետ համագործակցությունը,  կրթության առանձնահատուկ պայմանանների կարիք ունեցող սովորողների կրթության ճիշտ կազմակերպումը կարևոր նախադրյալ կդառնան սովորողների մոտ կարողունակությունների ձևավորման,  կրթության ռազմավարական նպատակների իրականացման համար:                    Թեև թվայնացման գործըթնացը կնպաստի աշխատանքների ծավալի կրճատմանը, այնուամենայնիվ աշխատանքների ծավալի շուրջ 10 անգամ ավելացումը ենթադրում է նաև   լրացուցիչ հաստիքների ավելացում՝ ԿԳՄՍ նախարարության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային  ստորաբաժանումներում, մասնավորապես, հանրակրթության, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինասնաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություններում, ինչպես նաև կազմակերպատնտեսական և աջակցող այլ վարչություններում: ՀՀ-ում հանրակրթական ուսումնական հաստատությունների կենտրոնացված կառավարումը մեկ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսում է գործառույթների միասնական և համալիր փոխազդեցություն պետական, տարածքային և տեղական մակարդակներում՝ ուղղված որակյալ կրթություն ապահովելուն և սովորողների կրթական կարիքները բավարարելուն, ինչն էլ կարևոր խթան կհանդիսանա մարդկային կապիտալի զարգացման առումով:       ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, ուսումնական հաստատությունների գործունեության, կրթական տարբեր աստիճաններում ներդրված ծրագրերի, մշակված քաղաքականության իրականացման ուղղությամբ կցուցաբերի միասնական մոտեցում, որը կիրականացնի Երևանի քաղաքապետարանի, մարզպետների աշխատակազմերի ոլորտային պատասխանատուների աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ:
0 355
08.01.2025 24.01.2025
ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ԱՇՈՏԻ ՎԱՍԻԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՎՐԵԺԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ակնկալվող արդյունքը. «Աշոտ Հարությունի Մովսիսյանին, Արսեն Աշոտի Վասիլյանին, Արմեն Վրեժի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
1 329
08.01.2025 26.01.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Որոշման փոփոխությունը նպատակ ունի ընդլայնելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ձեռնարկատիրական գործունեության շրջանակները՝ այն տարածելով  կազմակերպության կողմից հրատարակչական գործի, համերգային ծառայությունների մատուցման, համերգների կազմակերպման, համերգների տոմսերի վաճառքը նաև առցանց հարթակներում իրականացնելու; ձայնագրություններ իրականացնելու և թողարկելու վրա: Նախագծի ընդունման դեպքում պետական կազմակերպությունը իրավունք կունենա զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև իրավական որոշակիության և իրավական կանխատեսելիության տեսանկյունից կանոնադրական կարգավորումները կդառնան կանխատեսելի։  
0 236
08.01.2025 24.01.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-389-Ն օրենքի կիրարկումն ապահովելու և ՀՀ-ում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների տվյալների տրամադրման գործընթացի կատարելագործմամբ, ավելորդ վարչարարությունից խուսափելու և գործընթացը թվայնացնելու անհրաժեշտությամբ:
0 346
08.01.2025 23.01.2025
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն իրավական ակտում ներկայացված են ավարտական, պետական ավարտական քննությունների ընթացակարգերը, սակայն որպես լիազորող նորմ սահմանված է եղել, որ լիազոր մարմինը հաստատում է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը: «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N ՀՕ-387-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասով որպես լիազորող նորմ սահմանվել է ավարտական, պետական ավարտական քննությունների ժամանակացույցի և աշխատակարգի սահմանումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252- Լ որոշման 106-րդ կետի պահանջի համաձայն՝ սույն փոփոխությունների անհրաժեշտությունը հաստատվել է որպես օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում:
0 265