Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
04.12.2023 19.12.2023
««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված սկզբունքները (պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը, պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը) պահպանելու նպատակով Նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան։
0 249

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.11.2023 - 29.11.2023

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վերլուծությունը, ինչպես նաև համապատասխան աշխատողների վարձատրության վերլուծությունը իրականացնել յուրաքանչյուր տարի պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված փորձագետների վարձատրության շրջանակում։ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով կսահմանվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց մասով անձնական գործ ունենալու կամ անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու իրավական ընթացակարգ, որն էլ հնարավորություն կտա մարդկային ռեսուրսների բազայի տվյալները հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրի մոդուլների հետ ինտեգրման համակարգի մշակման և գործարկման համար։
1 477

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.11.2023 - 18.11.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի մարտի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքը, որի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն՝ գաղտնիության ռեժիմի ապահովման խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը սահմանում է կառավարությունը։  «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով։ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10 ամսվա ընթացքում: Հաշվի առնելով, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացվելու է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման  մեջ, որով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ ընդգրկելու  անհրաժեշտությունը բացակայում է։ Նախագծի ընդունման արդյունքում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննության անցկացման իրավական դրույթները կհամապատասխանեցվեն «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված իրավական կարգավորումներին։
1 634

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.09.2023 - 13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերի համար, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի: Կոնվենցիային համապատասխան նախատեսվում է, որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում առնվազն 10 աշխատանքային օրը պետք է տրամադրվի տվյալ աշխատանքային տարում: Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների հնարավոր դադարեցման դեպքում արձակուրդը տրամադրելու կամ տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ: Սահմանվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը, ինչպես նաև աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ:
0 891