Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 05.11.2020 - 21.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կարգավորման մեխանիզմների միջոցով առավել հստակեցնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում մատակարար-բաժանորդ հարաբերությունները կանոնակարգող կարգավորումները: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ինչպես նոր բաժանորդ դարձած կազմակերպություններին, այնպես էլ բնակիչ-բաժանորդներին իրենց հաշվին առևտրային հաշվառքի սարքերը համալրել բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով, որը հնարավորություն կտա կախված տվյալ տարածքի մթնոլորտային ճնշումից և ջերմաստիճանից՝ ճշգրտել առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները: Բացի այդ, մատակարար-բաժանորդ հարաբերությունների հստակեցման նպատակով, նախագծով առաջարկվում է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում կատարել նաև մի շարք խմբագրական և այլ բնույթի փոփոխություններ:
0 1179

Քննարկվել է 19.11.2019 - 05.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N-125 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ուսումնական հաստատությունների և մարզադպրոցների մարզադահլիճները դասաժամերից դուրս վարձակալական հիմունքներով տրամադրման հնարավորությունն առավել մատչելի և արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից:
1 6944

Քննարկվել է 14.10.2019 - 29.11.2019

«Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը:
1 7933

Քննարկվել է 11.09.2019 - 28.09.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին hնարավորինս սեղմ ժամկետում ավարտել պետական մարմիններին ամրացված  պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացը պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմնին՝  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը։
0 6345

Քննարկվել է 20.08.2019 - 05.09.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել պետական մարմիններին ամրացված  պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացը պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմնին՝  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանը։ Որի համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ։
1 6630

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.04.2019 - 03.05.2019

«Հայաստանի Հանրա«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գտնվող չօգտագործվող պետական գույքը ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից սահմանված պահանջներով, որոնց բավարարման դեպքում՝ գույքը կտրամադրվի անհատույց օգտագործման, ինչպես նաև կվերացվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում և ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տրամադրման դեպքում գործող կարգի հետ առաջացող հակասությունները:
0 6603

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.02.2018 - 14.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ մարզերում գտնվող չօգտագործվող պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրելու համար, ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով սահմանվել են համապատասխան պահանջներ, որոնք  առաջարկվում են ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից: Նախագծով առաջարկվում է նաև բացառություն սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում ստեղծված հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տրամադրման գործընթացի համար
0 7925