Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 08.11.2022 - 23.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թ փետրվարի 17-ի թիվ 197 որոշմամբ սահմանված քվոտաների բաշխման ժամկետը լրացել է ս/թ սեպտեմբերի 15-ին, սակայն դեռևս առկա է մնացորդ, ինչպես նաև տվյալ մնացորդի նկատմամբ պահանջարկ, առաջարկվում է որոշման մեջ կատարել փոփոխություն՝ քվոտաների բաշխման ժամկետի երկարաձգման նպատակով։
0 1949

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 03.11.2022 - 18.11.2022

2023 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբիական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի Համաձայնագրի և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի  օգոստոսի 16-ի  N 117 որոշման համապատասխան՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերբիական ծագման առանձին տեսակի ապրանքների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1, 0406 90 990 9, 2208 20 290 0, 2208 20 890 0, 2402 20 100 0 և 2402 20 900 0 ) Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման ընթացակարգ
0 2110

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 07.10.2022 - 23.10.2022

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ գլխի և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի  օգոստոսի 16-ի  N 118 որոշման 3-րդ կետի ապահովում, գործարար միջավայրի բարելավում:
0 1975

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 30.09.2022 - 15.10.2022

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի օգոստոսի 23-ի N 119 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:
0 2335

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 29.07.2022 - 16.08.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 140 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված սպիտակ շաքարի ներմուծման սակագնային քվոտայի կիրառման ժամկետի երկարաձգում
0 2522

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.02.2022 - 08.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի  նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 140 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:
0 2994

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.01.2022 - 26.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹՌՉՆԱՄՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 17-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ 2022 թվականի համար սակագնային քվոտա, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածք ներմուծվող նշված ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի ծավալներ սահմանելու մասին» N 102 որոշմամբ հաստատված է թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտայի կիրառում մեկ տարի ժամկետով։
0 5915

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.12.2021 - 13.01.2022

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների նկատմամբ քվոտա սահմանելու անհրաժեշտությամբ։
0 3295

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 25.06.2021 - 16.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի       N2209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով շտկվում է տեխնիկական վրիպակը, ինչպես նաև կատարվում է ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման ժամկետների փոփոխություն։
0 5360