Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
07.05.2024 23.05.2024
ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Արսեն Գևորգի Մարտիրոսյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ կետի։  
0 72

Քննարկվել է 15.03.2024 - 31.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով;
0 722

Քննարկվել է 01.12.2023 - 17.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ունեցող քաղաքացիների ստացած տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառության տեղեկանքների ներկայացման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: 
0 1060

Քննարկվել է 30.11.2023 - 16.12.2023

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ              Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:
0 968

Քննարկվել է 30.11.2023 - 16.12.2023

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  հնարավորություն ընձեռելու կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:
1 1074

Քննարկվել է 29.11.2023 - 15.12.2023

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
2 1267

Քննարկվել է 24.11.2023 - 10.12.2023

ՄԻՔԱՅԵԼ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով Միքայել Հարությունյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանավույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկում ենք Միքայել Հարությունյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
0 977

Քննարկվել է 01.08.2023 - 17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2020 թվականի  օգոստոսի  13-ի N 1337-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա  որոշմամբ  սահմանված  Խաչատուր Արմենի Դալլաքյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
1 1451

Քննարկվել է 19.06.2023 - 05.07.2023

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ՔՐԻՍՏՈՒՍ ՎԵՆԱՆՏՈՒՍԻ ԻՎՈՒԻՆ, ՆԱՅԱԻՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԹԻԿՆԻԶՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ԱՐԹՈՒՐԻ ԲԱԳՐԻՆՑԵՎԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուն, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանը  և Էդուարդ Արթուրի Բագրինցևը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու  են   ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին  և Եվրոպայի  նախընտրական փուլերի խաղերին, իսկ Արսենի Մարտունի Պետրոսյանը հրավիրվել է ֆուտզալի ազգային հավաքականում հանդես գալու նպատակով, մասնակցելու է ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
0 1486