Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 23.06.2020 - 08.07.2020

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հնարավորություն կստեղծվի գործնականում բացառել կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր միջոցներին այն դատապարտյալների և կալանավորված անձանց հասանելիությունը, որոնք իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հակում ունեն, այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում՝ այդպիսով նպաստելով ազատությունից զրկված անձանց կողմից կատարվող ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխմանը և նրանց կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությանը:
1 5839

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7976

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 10.10.2017 - 25.10.2017

««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝ հանվել են Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ սահմանող դրույթները, վերանայվել է հիմնարկի հասկացությունը՝ ներառելով նոր սահմանադրական մարմինների շրջանակը, վերացվել է Օրենքի և այլ՝ «Դատախազության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների միջև առկա անհամապատասխանությունը, շտկվել են Օրենքում առկա եզրութաբանական անհստակությունները:
0 9769