Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 21.04.2021 - 07.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N522Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման, պլանավորման, կառավարման,  էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերությունների կարգավորման մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում՝ էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման համակարգերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
0 1443

Քննարկվել է 11.01.2021 - 27.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման 1-ին կետով հաստատված` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 68-րդ կետի համաձայն՝ սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը  իրականացնում է մատակարարը` սպառողի գրավոր դիմումի հիման վրա, և այդ դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար կանոնների 69-րդ կետում սահմանված չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով: Գործնականում լինում են դեպքեր, երբ պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում անհրաժեշտություն է առաջանում փոխարինել առևտրային հաշվառքի սարքը: Այդ դեպքում, աջակցող կողմը պատրաստակամ է լինում վճարել կանխավճարի գումարը, իսկ այդ գումարի մարման (կանոնների 68-րդ կետով սահմանված կարգով սպառած էլեկտրաէներգիայի արժեքից նվազեցնելու միջոցով) շահառու է հանդիսանում կոնկրետ տվյալ բաժանորդը, ինչը իրական դժվարություններ է առաջացնում աջակցության ծրագրերի իրականացման համար՝ առաջացնելով վարչարարական խոչընդոտներ: Նախագծով առաջարկվում է իրավասություն տալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում (պետական լիազոր, տարածքային կառավարման մարմինների կամ Երևանի քաղաքապետարանի գրությամբ հիմնավորված դեպքերում) ընդունել առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման գործընթացին առնչվող անհատական որոշումներ և սահմանել առանձնահատկություններ:
0 1353

Քննարկվել է 05.11.2020 - 21.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է կարգավորման մեխանիզմների միջոցով առավել հստակեցնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում մատակարար-բաժանորդ հարաբերությունները կանոնակարգող կարգավորումները: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ինչպես նոր բաժանորդ դարձած կազմակերպություններին, այնպես էլ բնակիչ-բաժանորդներին իրենց հաշվին առևտրային հաշվառքի սարքերը համալրել բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով, որը հնարավորություն կտա կախված տվյալ տարածքի մթնոլորտային ճնշումից և ջերմաստիճանից՝ ճշգրտել առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները: Բացի այդ, մատակարար-բաժանորդ հարաբերությունների հստակեցման նպատակով, նախագծով առաջարկվում է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում կատարել նաև մի շարք խմբագրական և այլ բնույթի փոփոխություններ:
0 1198

Քննարկվել է 14.09.2020 - 29.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով հստակեցնել առկա կարգավորումները, սահմանել նոր կարգավորումներ, որոնք միտված են մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավմանը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կարգավորել ծառայությունների մատուցումը՝ բաժանորդի նոր միացումը այլ բաժնորդի ներքին ցանցից իրականացնելու դեպքում: Միաժամանակ, գործնական վերլուծություններից ելնելով՝ առաջարկվում է ճշգրտել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի դեպքում կանոնների 46-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված  վերահաշվարկի բանաձևը:
0 1872

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.09.2020 - 09.10.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և մրցակցային շուկայի բաղադրիչների ներդրման համար սահմանված իրավական ակտերի հետևողական կատարելագործումն Է։ Այդ նպատակով որոշման նախագծում հստակեցվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առանձին հատվածներում առևտրի մեխանիզմները, դրանք կանոնակարգող գործընթացներին ներկայացվող պահանջները։
0 5257

Քննարկվել է 06.08.2020 - 21.08.2020

«Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման առարկան էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգի, էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգի, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջների սահմանումն է և ՀԴՄ-ին ներկայացվող որոշ տեխնիկական պահանջների ու գործառութային (ֆունկցիոնալ) մասին վերաբերող որոշ դրույթների հստակեցումն է:
0 9009

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.11.2019 - 10.12.2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասին պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N543Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջների հիման վրա և հաշվի առնելով ՀՀ կառավարության 14․09․2018թ. №1010-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» դրույթները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված իրավական ակտերի մշակման և լրամշակման աշխատանքները։ Մասնավորապես, հանձնաժողովի 09.08.2017թ. N344Ն որոշմամբ հաստատվել Է ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները, ապա 18.08.2018թ. N289Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգը, որտեղ նկարագրված է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայում աստիճանաբար մրցակցային շուկայի բաղադրիչների ներդրման գործընթացը։   Հաշվի առնելով վերը նշվածը և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առանձին հատվածներում առևտրի մեխանիզմների առանձնահատկությունները՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները՝ սահմանելով նաև էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի համապատասխան սեգմենտներում մասնակիցների պատասխանատվությունների շրջանակը և մեխանիզմները
1 7712

Քննարկվել է 22.11.2019 - 09.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի №161Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության  էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոնների լրամշակման արդյունքում նախատեսվում է ապահովել Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքը, հաղորդման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը, ինչպես նաև  կարգավորել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի  և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերությունները:   
2 2732

Քննարկվել է 24.10.2019 - 10.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում են մատակարարի նախաձեռնությամբ բաժանորդ-մատակարար պայմանագրի լուծելուց բաժանորդին նախապես ծանուցելու պահանջի, մատակարարին տեխնիկական պայմանների գործողության ժամկետի երկարաձգման իրավունքի սահմանումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մատակարարի կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով նոր համակարգի կառուցման գործընթացի կարգավորումը, ինչը հանգեցնելու է դիմող անձից գանձվող միացման վճարի նվազեցման: Նախատեսվող փոփոխություններով բարելավվելու է նաև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, ստուգաչափման, ցուցմունքի գրանցման գործընթացները՝ տարանջատված հստակ ժամկետներով, ինչը ներառում է նաև հայտնաբերվող խախտումների հիման վրա կատարվող վերահաշվարկների հետ բաժանորդի չհամաձայնվելու դեպքում բողոքարկման հնարավորություն: Նախագծով սահմանված է նաև նոր միացման գործընթացի վերաբերյալ դիմումին պատասխանելու ժամկետների խախտման համար մատակարարի կողմից դիմող անձին տուժանք վճարելու պահանջ:
10 1473