Լրամշակման փուլում է Քննարկվել է 07.04.2020 - 22.04.2020 «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով ծառայության ընթացքում այլընտրանքային աշխատանքային ծառայողի այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրվելու հնարավորություն, միաժամանակ չի սահմանում այն հիմքերը, որոնց դեպքում համապատասխան իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է որոշում կայացնել այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող քաղաքացուն ծառայության այլ վայր փոխադրելու մասին: 2 0 2 6717