Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 19.01.2018 - 05.02.2018

-<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն օրենքը սահմանում է <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրումը և դրա հետ կապված հարաբերությունները:   
4 13685

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.03.2017 - 11.04.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Լուծարվող կազմակերպությունների անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի ներկայացնելու գործընթացի պարզեցում, ժամկետների կրճատում և սպասարկման որակի բարձրացում:
0 7956

Քննարկվել է 17.02.2017 - 06.03.2017

Նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին Կարգով կարգավորվում են նոտարների կողմից մատուցած նոտարական ծառայությունների շրջանակներում նոտարներին հայտնի դարձած՝ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի մասին տեղեկությունները  հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
0 8956

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.02.2017 - 20.05.2017

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը պետական գույքի կառավարման կառավարման ոլորտի զարգացման համար: Մասնավորապես` վարվող ընդհանուր քաղաքականության, պետական գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման արդիականացման, պետական մասնակցությամբ ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության բարելավման, ֆինանսատնտեսական ցուցանիշների կայունացման ուղղությամբ:
0 7888