Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 22.11.2019 - 09.12.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:
0 6776

Քննարկվել է 01.08.2019 - 16.08.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1679-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ռիսկերի գնահատման մեթոդաբանությունները, ռիսկայնության ընդհանուր չափանիշները: Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով տեսչական մարմինը սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտրիայի ոլորտների ստուգումները կնպատակաուղղի դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են: 
15 8775

Քննարկվել է 30.04.2019 - 15.05.2019

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման դեպքում կամրագրվի ռիսկի գնահատման գիտական կենտրոնի լիազորման, լիազորման կասեցման կամ դադարեցման կարգի սահմանման իրավական հիմքը:
0 7165

Քննարկվել է 05.12.2018 - 20.12.2018

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման արդյունքում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների օրենսդրական դաշտի կարգավորումները կիրականացվեն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխան:
0 7331